Արծրուն Հովհաննիսյանի կոչը 10 մլն հայությանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մենք դիմակայում ենք ողջ աշխարհին սպառնացող չարին ու ահաբեկչությանը։ Այս մասին տեսանյութով կոչ է տարածել ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա, մասնավորապես, ասել է. «Մենք չունենք նավթի ու գազի պաշարներ, մենք ունենք հայրենիքի համար կյանքը չխնայող ու սխրանքներ գործող երիտասարդներ։ Մենք չունենք ծով, բայց ունենք մեր թիկունքն ամուր պահող հերոսական ժողովուրդ։ Ի վերջո, մենք ի տարբերություն թշնամու, չունենք 10 մլն բնակչություն մեր երկրում, բայց ունենք 10 մլն բնակչություն ամբողջ աշխարհում։ Մենք ունենք Սփյուռք։
Իմ այ կոչն ուղղված չէ պարզապես 10 մլն հայի, այլ 10 մլն պայքար մղողի, 10 մլն ոչինչ չխնայողի և 10 մլն հաղթողի։ Ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրն իրեն մեր չափ պայքարող զգա, ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրը մտնի իր խրամատը ու մղի իր պայքարը։
Ես ամեն օր հարյուրավոր, հազարավոր նամակներ եմ ստանում արտերկրի մեր հայրենակիցներից, հարցնում են, թե ինչով կարող են օգնել, ինչ ուղարկել։ Այդ օգնությունները նպատակային ու կառավարելի դարձնելու միայն մեկ տարբերակ կա. նվիրատվությունները պետք է անել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Անձամբ եմ երաշխավորում, որ հիմնադրամին ուղղված ցանկացած նվիրատվություն իր նպատակին ծառայում է բազմապատիկ անգամ ավելի արդյունավետ։
Այս պատերազմում հաղթանակի գրավականներից մեկը ամուր թիկունքն է , և ես վստահ եմ, որ դուք այն ամեն րոպե ավելի եք ամրացնելու։ Մենք միասին հաղթելու ենք այս պատերազմում։
Դե ինչ, ամենքս դեպի մեր խրամատը, ի գործ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-22 12:35
Очевидно, что цель уголовного преследования в отношении Эдгара Казаряна - заставить замолчать его в публичных выступлениях общественно-политического характера, причем путем открытого злоупотребления частью 2 статьи 490 УК Республики Армения, написал бывший омбудсмен Арман Татоян.
-
2025-02-22 12:33
Такие положения не обсуждаются в мирном договоре. Об этом заявил вице-спикер парламента Армении Рубен Рубинян, комментируя заявления из Азербайджана о том, что одна из двух несогласованных статей армяно-азербайджанского мирного договора касается «Зангезурского коридора», а другая – конституции.
-
2025-02-22 12:31
«Гражданский договор» обратилась к криминальным авторитетам и крупным бизнесменам, чтобы обеспечить свою победу на выборах в общинах Гюмри и Паракар, пишет газета «Жоховурд» со ссылкой на источники.
-
2025-02-22 12:30
То, что происходит против Вардана Гукасяна, является политическими репрессиями. Об этом говорится в заявлении бывшего мэра Гюмри Вардана Гукасяна.