«Հայրենիք» կուսակցության հայտարարությունը
«Հայրենիք» կուսակցությունը դատապարտում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումը, տեղեկացնում է Aysor.am-ը։
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շինծու մեղադրանքով շարունակում է մնալ բանտարկված։
Օրհասական այս շրջանում, երբ ազգը մեկ բռունցք դարձած պայքարում է թուրք-ադրբեջանական ռազմական ագրեսիայի դեմ, 13 կուսակցություններ, այդ թվում՝ «Հայրենիք»-ը, կարևորելով պետության և բանակի շուրջ քաղաքական ուժերի համախմբման, ներազգային հաշտության և համերաշխության հրամայականը, դիմելով ՀՀ գլխավոր դատախազին, միջնորդել էին փոխել Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը, որը մնաց առանց արձագանքի։
Խստորեն դատապարտելով վարչախմբի կողմից ժողովրդի պառակտման արատավոր վարքագծի շարունակումը՝ կրկին պահանջում ենք անհապաղ ազատ արձակել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին», - ասված է «Հայրենիք» կուսակցության տարածած հաղորդագրությունում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.