Последние новости

ԿԱՅՈՒՆԱՑՆՈՂ ՈՒԺԻ ԴԵՐԻՆ ՀԱՎԱԿՆՈՂ ՉԿԱ՞

14-րդ պատերազմը սկսվել է Բալկաններում

1789 թվականի սեպտեմբերին Սուվորովը հաղթանակ տարավ թուրքերի նկատմամբ Ֆոկշանայի (ներկայիս Մոլդովա) ճակատամարտում. ռուս զորավարն ուներ 25 հազար զինվոր, թուրքերը՝ 100 հազար։

Եթե Ռուսաստանը չմիջամտի թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմին, ապա թուրքական վիլայեթ կդառնա ոչ միայն Ադրբեջանը, այլև Ղրիմը։ Այսօր նման կարծիք են արտահայտում նրանք, ովքեր գիտեն Իսմայիլի գրավման պատմությունը։ Այսօր դա Իզմայիլն է՝ Օդեսայի մարզի հարավում գտնվող քաղաքը։ XVIII դարավերջին դա թուրքական տիրապետության գլխավոր հենարանն էր տարածաշրջանում։ Իսմայիլի գրավման պատմությունը (հաջող փորձերը մի քանիսն են եղել) թերթի բազմաթիվ էջեր կզբաղեցներ։

Գեներալ Ռեպնինը, դուքս Ռիշելյեի գլխավորած զորքերը, գրոհը գեներալ Միխելսոնի հրամանատարությամբ. ռուսները միշտ հաղթել են ոչ թե թվաքանակով, այլ հմտությամբ, բայց քաղաքական գործիչների մեղքով քաղաքն ամեն անգամ հայտնվում էր թուրքերի հովանու տակ, այնուհետ վերջնականապես անցավ Ռուսաստանին և Ռուսական կայսրության մասն էր, մինչև որ բոլշևիկները Լենինի գլխավորությամբ ստեղծեցին Ուկրաինան։ Ռուս-թուրքական բոլոր պատերազմներն ավարտվել են թվաքանակով գերազանցող հակառակորդի նկատմամբ ռուսական զենքի հաղթանակով։ Ռուսաստանը հզոր տերություն դարձավ մեծապես այդ պատերազմներում տարած հաղթանակների շնորհիվ, որոնք ապահովեցին նրա ելքը դեպի Միջերկրական ծով և Իրանի սահմաններ։

Ռուս-թուրքական պատերազմներն ընթանում էին երկու հիմնական ուղղություններով. Բալկաններ և Կովկաս։ Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը կորցրեց իր դաշնակիցներին Բալկաններում և կտրվեց ոչ միայն Միջերկրական ծովից ու Միջին Արևելքից, այլև Եվրոպայից։ Ընդ որում վերլուծաբանների մեծամասնությունը համակարծիք է, որ վերջին (թվով 14-րդ) ռուս-թուրքական պատերազմն ասես ձգված է ժամանակի մեջ։ Սկզբում Բալկանները, իսկ հիմա ահավասիկ Կովկասը։ Արանքում էլ Սիրիան, որտեղ Ռուսաստանին դիմակայում էր ոչ այնքան ԱՄՆ-ի ձևավորած կոալիցիան, որքան Թուրքիան, որն ի վերջո հասավ այն բանին, որ երկրում քաոս տիրի, իսկ Ռուսաստանի ազդեցությունն էապես նվազի։ Հետո Լիբիան էր, որտեղ թուրքական բանակի կանոնավոր զորքերն իրենց հարվածներով ծնկի բերեցին Ռուսաստանի նաև այդ դաշնակցին։

Այժմ եկել է Հարավային Կովկասի հերթը, ընդ որում այդ սցենարում, ինչպես հիմա արդեն պարզ է, Էրդողանը փոքրիկ խորամանկության դիմեց։ Ուշադրություն շեղելու համար նա նահանջ բեմադրեց Միջերկրական ծովի արևելյան հատվածից, հասկացնել տալով Արևմուտքին, թե Թուրքիան չի ցանկանում ընդարձակվել արևմտյան ուղղությամբ։ Թուրքական նավերը լքեցին վիճելի հատվածը, որտեղ նավթի հետախուզում էր ընթանում։ Հավաքական Արևմուտքը չհասցրեց ուշքի գալ, երբ ադրբեջան-թուրքական տանդեմը գրոհեց Արցախի շփման գիծը։

Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններից և Հայաստանի Տավուշի մարզում սադրանքներից հետո կարելի էր հեշտությամբ կռահել Անկարայի ծրագրերը։ Հատկապես Միջերկրական ծովում ցուցադրական նահանջի հետո։ Սեպտեմբերի 27-ին սկսվեց հայտարարված պատերազմը, որի մասին գիտեին տարածաշրջանի բոլոր հատուկ ծառայությունները։ Հոկտեմբերի 6-ին ռուսական կողմը արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինի շուրթերով պաշտոնապես հայտարարեց հարյուրավոր ու հազարավոր միջազգային ահաբեկիչների առկայության մասին, որոնք Արցախի դեմ կռվում են Ադրբեջանի կողմից: Նույն օրվա առավոտյան բոլոր ուղղություններով արձանագրվեց հարաբերական անդորր, որն ընդհատվեց Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի Բաքու կատարած այցով։ Կեսօրին ադրբեջանական բանակը կրկին հարձակման անցավ։

Չավուշօղլուն Բաքվում հայտարարեց, թե Թուրքիան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման հարցում։ Տարօրինակ է։ Թուրքիան իրեն ներկայացնում է որպես հակամարտության կողմ և պատրաստ է համագործակցել միջնորդ երկրի հե՞տ ։ Սա ինչ-որ նոր բան է XXI դարի միջպետական քաղաքականության մեջ…

Ողջ աշխարհի ռազմական փորձագետները հիանում են առաջնագծում հայ զինվորների տոկունությամբ, որոնք զսպում են հակառակորդի գերազանցող ուժերի հարձակումները՝ ամենաժամանակակից ռազմական տեխնիկայի կիրառմամբ: Հարձակումներն այնքան հզոր էին, որ մեկ շաբաթ անց փորձագետները սկսեցին խոսել Ադրբեջանի բանակի բարձր ճշգրտության զինամթերքի դեֆիցիտի մասին։ Արցախի զրահը հնարավոր չէ ճեղքել, և մենք բնավ պատահական չհիշատակեցինք Սուվորովին։ Այդ զորավարը պատմության մեջ է մտել ոչ միայն իր հաղթանակներով, այլև նրանով, որ ամեն ինչից վեր էր դասում բանակի բարոյական տրամադրվածությունը։

Սուվորովին երբեք չի հետաքրքրել հակառակորդի թվաքանակը։ Իսմայիլի պաշարման ժամանակ թուրքերի կայազորի թվաքանակը 35 հազար էր, իսկ Սուվորովի բանակում կար մոտ 31 հազար զինվոր։ Այն ժամանակների համար բերդն անառիկ էր համարվում, մինչդեռ Սուվորովը գրավեց դա մեկ օրում։ Սակայն վերադառնանք ներկայիս ռուս-թուրքական պատերազմին, որը, մասնագետների կարծիքով, սկսվել է Բալկաններում, իսկ այսօր շարունակվում է Հարավային Կովկասում:

Երկու կողմերին ուղղված կոչերը սրբապիղծ են հնչում

Հոկտեմբերի 6-ին հաճախակիացան խոսակցությունները բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման հնարավորության մասին։ Խոսում էին ինչ-որ սքողված գործընթացների մասին՝ Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ։ Ենթադրություն արտահայտվեց, որ պատերազմի բեկումը կարող է տեղի ունենալ հոկտեմբերի 9-ին Երևանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո։

Ռուսական իսթեբլիշմենտում կարծիքները կիսվեցին. ոմանք համարում են, որ Ռուսաստանն անհապաղ պետք է միջամտի Հարավային Կովկասում ընթացող ռազմական գործողություններին և պաշտպանի իր շահերի ոլորտները, մյուսների կարծիքով՝ Ռուսաստանը չպետք է թույլ տա ներքաշել իրեն հակամարտության մեջ, որպեսզի չնպաստի դրա ահագնացմանը՝ ընդհուպ մինչև Երրորդ համաշխարհային պատերազմ: Կա նաև երրորդ տեսակետը, համաձայն որի՝ Ռուսաստանն արդեն ներքաշված է Թուրքիայի հետ հակամարտության մեջ, սակայն պատրաստ չէ անցնել վճռական գործողությունների և զերծ պահել տարածաշրջանը վարձկան-ահաբեկիչների ներխուժումից։ Օդում կախված է նաև հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը։

Ընդ որում բոլորը հասկանում են, որ Բաքվի և Անկարայի տանդեմը կշարունակի ոճրագործությունները հայ ժողովրդի դեմ, պատերազմը կձգվի այնքան ժամանակ, քանի դեռ Ալիևի և Էրդողանի ճանապարհին չի հայտնվել ինչ-որ ուժ, որը կարող է զսպող և կայունացնող գործոնի դեր խաղալ: Նման ուժի դերին հավակնող կարծես թե դեռ չկա

Աշխարհը հասկանում է, որ հայերը պայքար են մղում սեփական հողի վրա ապրելու իրավունքի համար, աշխարհը հասկանում է, որ երկու ցեղասպան պետությունները՝ Թուրքիան և Ադրբեջանը կրկին իրականացնում են հայ ժողովրդի ցեղասպանություն, ձգտելով մաքրել Հարավային Կովկասը հայերից։ Այս խորապատկերին ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ երկու կողմերին քաղաքակիրթ հանրության ուղղած կոչերն առնվազն սրբապիղծ են հնչում։ Հենց դրանով է այսօր զբաղված Եվրամիությունը։ Եթե հայերը դադարեցնեն ռազմական գործողությունները, ապա ադրբեջան-թուրքական տանդեմը նոր կոտորած կիրականացնի՝ Օմարից մինչև Արաքս։

Արցախի Զինված ուժերը պատերազմում են հակառակորդի գերազանցող ուժերի դեմ, սա մեր Հայրենիքի համար մղվող պատերազմ է, մենք կանգուն ենք մնալու մինչև վերջ, իսկ համաշխարհային քաղաքակիրթ հանրության մասին առասպելին Հայաստանում և Արցախում արդեն քչերն են հավատում։ Ավելի շատ հավատում են ինչ-որ սքողված քաղաքական գործընթացների, որոնք կարող են վերջ դնել Հարավային Կովկասը մահմեդական տարածաշրջանի վերածելու Թուրքիայի փորձերին՝ քրիստոնեական Վրաստանի առկայությամբ հանդերձ, որը ձգտում է ՆԱՏՕ, որտեղ, դատելով ամենից, մոտ ժամանակներս կհայտնվի նաև Ադրբեջանը։ Դա տեղի կունենա այն դեպքում, եթե Ռուսաստանը տանուլ տա 14-րդ պատերազմը Թուրքիայի դեմ…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • 20 ЛЕТ И 2 ГОДА…
      2024-04-18 11:18

      Ровно 20 лет назад (12 апреля 2004 г.) на проспекте маршала Баграмяна полиция разогнала акцию оппозиции, которая больше напоминала народные гуляния под музыку. Потом противники Роберта Кочаряна годами говорили о том, что вооруженные дубинками малиновые береты выбежали из помещения паспортного контроля парламента. Спикера Артура Багдасаряна сразу обвинили в пособничестве карательным действиям, полицейских годами уличали в превышении силы по разным эпизодам, все европейские посольства осудили действия властей, а лидер партии "Национальное единение" Арташес Гегамян рассказал в интервью американской радиостанции "Свобода" о том, как полицейской ударил его дубинкой по спине…

    • ЗАПАД НАМ НЕ ПОМОЖЕТ, И ГОВОРИТ ОБ ЭТОМ ОТКРЫТЫМ ТЕКСТОМ!
      2024-04-18 10:10

      Европа готова предоставить РА вооружения оборонительного характера, которыми невозможно воевать, зато они сгодятся для разгона массовых акций с требованием отставки Пашиняна. Обещанные в Брюсселе миллионы рассчитаны на поступление в течение 4 лет, хотя в 2026 г. в РА должны состояться очередные парламентские выборы. Нет ни малейшей гарантии, что по их итогам Пашинян вернется в кресло премьер-министра, ибо ГД может сформировать большинство в новом парламенте только ценой тотальных фальсификаций и массового надругательства над волеизъявлением граждан.

    • "ПЛАЧ" В КОНЦЕ ИСТОРИИ…
      2024-04-17 12:38

      Карен Саркисян, который представляется социологом-аналитиком, сказал в эфире одного из телеканалов власти: "Пришло время закрыть какой-то там "Дом Достоевского" и "Дом русской книги"". Лидер карликовой партии христианских демократов Левон Ширинян в эфире другого телеканала власти объявил, что "армянам следует избавиться от всего истинно русского", например, от писателя Достоевского, который был "настоящим русским". На Украине пошли дальше господина социолога, там просто сожгли книги на русском языке, а Достоевский никогда не был "настоящим русским", отец великого писателя был литовцем по фамилии Достаускас.

    • РЕШЕНИЕ ОДНО: ВЕСЬ НАРОД ДОЛЖЕН ВЫЙТИ НА УЛИЦУ!
      2024-04-16 11:01

      26 апреля 2018 г. с трибуны митинга на площади Республики Пашинян произнес знаковую фразу: "Или я буду избран премьером по требованию и предложению народа, или в Армении, вообще, не будет избран премьер-министр!" 6 лет спустя эта фраза звучала бы так: "Или я останусь на посту премьера Армении, или не будет самой Армении!"






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՆՄԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀՐԱԺԱՐԱԿԱ՛Ն ԵՆ ՏԱԼԻՍ
      2022-04-15 08:16

      Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…

    • ՁԱԽՈՂՎԱԾ ԲՐՅՈՒՍԵԼ
      2022-04-08 08:59

      Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։

    • ԲՐՅՈՒՍԵԼԸ ԿԴԱՌՆԱ՞ ԴՈՒՇԱՆԲԵ-2. ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
      2022-04-05 19:27

      Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:

    • ԻԶՈ՞ՒՐ ԵՆՔ ԱՊՐԵԼ
      2022-03-16 19:42

      Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։