Последние новости

Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆ. ԱԼԻԵՎՅԱՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԼԱՆԸ ՀԱՆԳԻՍՏ ԿՅԱՆՔ ՎԱՅԵԼԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՈՒՆԵՆԱԼՈՒ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի էջում գրել է «Ալիևի կլանն այլևս անկարող է թաքցնել այն, որ համագործակցում է միջազգային ահաբեկչական խմբավորումների հետ: Դա արդեն միջազգային հանրության համար ապացուցված փաստ է:

Միջազգային հանրության համար գաղտնիք չէ նաև այն, որ օֆշորներում և այլուր ալիևյան կլանը տիրապետում է հսկայական անօրինական միջոցների, որը գողացվել է սեփական ժողովրդից և ֆինանսավորում է պատերազմ խաղաղ քաղաքացիական բնակչության դեմ՝ կիրառելով հակակոնվենցիոնալ զինատեսակներ, ատկատներով թալանվում է նաև այդ նույն պատերազմի համար իր ժողովրդի բերանից կտրված փողը։

Հայ իրավաբանները և շահագրգիռ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները համընդհանուր իրավազորության (universal jurisdiction) ուժով այն երկրներում, որտեղ դա գործում է, կարող են քրեական հետապնդումներ նախաձեռնել Ադրբեջանի իշխանության ռազմաքաղաքական ղեկավարների նկատմամբ ու պահանջել պատճառված վնասների փոխհատուցում՝ ներկայացնելով Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների քաղաքացիների շահերը»։

Կարճ ասած, ալիևյան ահաբեկչական կլանը այսօրվա բարդ աշխարհում փախնելու ու հանգիստ կյանք վայելելու հնարավորություն չի ունենալու»:

1Lurer.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ