Սուրբ Ղազանչեցոցի երկրորդ հրթիռակոծության հետևանքով 3 լրագրող է վիրավորվել
Շուշիի հրթիռակոծության հետևանքով 3 լրագրող է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Հենց նոր Ադրբեջանը երկրորդ անգամ հարվածեց Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն։ 3 լրագրող է վիրավորվել. նրանք նկարահանում էին նախորդ հրթիռակոծության հետևանքները»,– Twitter–ի իր էջում գրել է Բեգլարյանը։
Նա շեշտել է` սա նպատակաուղղված, թիրախավորված հարված էր եկեղեցուն և լրագրողներին, քանի որ ԱԹՍ–ով հետևում, դիտարկում էին նրանց։
«Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանն էլ Facebook–ի իր էջում տեղեկացրել է, որ վիրավոր լրագրողներից մեկի վիճակը ծանր է։ Նախնական տեղեկություններով` ռուս լրագրողին վիրահատում են։
Ադրբեջանը Սուրբ Ղազանչեցոցը հրթիռակոծել էր նաև այսօր առավոտյան, այդ պահին ներսում երեխաներ էին եղել։ Բարեբախտաբար, նախորդ անգամ տուժածներ չկային, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.