Մայր Աթոռ. Ղազանչեցոցի հրթիռակոծումը ծայրահեղ կրոնական անհանդուրժողականություն է
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է Ադրբեջանի կողմից Արցախի հրետակոծությունն ու հռթիռակոծումն ուղղված ռազմական նշանակություն չունեցող խաղաղ բնակավայրերին, Ստեփանակերտին, Շուշիին և այլ քաղաքներին, որը խլել է անմեղ կյանքեր և մեծ վնաս պատճառելով խաղաղ բնակչությանը։
«Ադրբեջանը, միջազգային բոլոր պարտավորությունների անտեսումով, թիրախավորել է նաև Արցախի սրբավայրերն ու պատմամշակութային ժառանգությունը։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, դատապարտում է Ղազանչեցոցի հրթիռակոծումը և եղածը դիտարկում որպես ծայրահեղ կրոնական անհանդուրժողականության դրսևորում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մայր Աթոռը կոչ է արել եկեղեցիների հովվապետերին, միջազգային հանրությանը և կազմակերպություններին, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին՝ վճռական ձայն բարձրացնելու հանուն արյունահեղության կասեցման, Արցախի ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքի պաշտպանության, հոգևոր-մշակութային պահպանման։
Մայր Աթոռը հիշեցնում է, որ հավատավորների կրոնական սրբազան զգացմունքների այսօրինակ անարգումը և աղոթատների նպատակային թիրախավորումն ուղղակիորեն հակասում են բոլոր կրոնների ուսուցանած պատգամներին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-04 21:41
Адвокат Арам Вардеванян у здания СНБ Армении прочитал послание бизнесмена Самвела Карапетяна.
-
2025-07-04 20:43
Архиепископы Баграт Галстанян и Микаел Аджапахян 5 июня объявят однодневную голодовку. Об этом говорится в заявлении Аджапахяна.
-
2025-07-04 20:31
Мы глубоко возмущены кампанией, развязанной властями Армении и лично премьер-министром против Армянской церкви, Католикоса всех армян и высокопоставленных священнослужителей, что сопровождается распространением ненависти и вражды по отношению к священнослужителям, а также оскорблениями личного характера и неуважительными выражениями. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-07-04 19:45
Французский город Арнувиль в регионе Иль-де-Франс принял резолюцию, в которой осудил несправедливое выдворение Международного комитета Красного Креста (МККК) из Азербайджана. Об этом сообщает libertas.