ՀՀ ՊՆ․ Հայաստանը մշակութային որևէ օբյեկտ չի հարվածելու
Առավոտվանից Ադրբեջանի զինված ուժերը վերսկսել են հարձակողական գործողությունները հյուսիսային և հարավային ուղղություններով։ Հարավային ուղղությամբ հարձակումն ավելի ուժգին է։ Գորիսի տեղեկատվական շտաբում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
«Հարավային ուղղությամբ ավելի մեծ ուժերով և ավելի սաստիկ հարձակում են նախաձեռնել։ Հայկական զինուժը պատասխան կրակով ոչնչացրել է զգալի թվով կենդանի ուժ, զրահատեխնիկա, այլ միջոցներ` հակառակորդին հետ շպրտելով ելման բնագծերը»,– ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ նման մանր փորձեր այլ ուղղություններով էլ են եղել։
Նրա խոսքով` այս պահին էլ ընթանում են համառ մարտեր։ Հայկական զինված ուժերի` որևէ ուղղությամբ հաջողությունների և ձեռքբերումների մասին նշել այս պահին չի կարող։ Մարտերն ընթանում են թե՛ գիշերը, թե՛ ցերեկը։
Պատասխանելով ռուս լրագրողի այն հարցին, թե արդյոք Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծությունից հետո հայկական զինուժի կողմից համարժեք պատասխան լինելո՞ւ է` Արծրուն Հովհաննիսյանը նշեց` եթե խոսքը վերաբերում է մշակութային որևէ օբյեկտ հարվածելուն, ապա, իհարկե, ոչ։
Հովհաննիսյանը հիշեցրեց` Արցախյան ազատամարտի ժամանակ Ստեփանակերտի վրա 21 հազար արկ է նետվել, և դրանք պահվել են Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում։ Եկեղեցու բակում դրված էր «Գրադը», ու հենց այդտեղից էին հրետակոծում Ստեփանակերտը։ Ադրբեջանցիները լավ գիտեն` հայերի ձեռագիրն այդպիսին չէ, մենք չենք կարող մշակութային կամ հոգևոր կառույցի հարված հասցնել։
Նրա խոսքով` Սուրբ Ղազանչեցոցի հրթիռակոծությունը երկու պատճառ ունի։ Առաջին հերթին դա ադրբեջանական պարտությունների հուսահատության հետևանք է։ Երկրորդը, նրա խոսքով, մեր սրբավայրերը միշտ են թիրախավորվում` անկախ նրանից, թե որտեղ են գտվում։
«Կլինի դա հրետանային հարված, պայթեցում, թե մուրճով ջարդել»,– ասաց Հովհաննիսյանը։
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը տեղեկացրեց, որ Շուշին, Ստեփանակերտը, Հադրութն ու Մարտունին հարվածների են ենթարկվում հրթիռային տարբեր միջոցներից` «Սմերչ», «Կասիրգա», «LAR 160» համակարգեր, երբեմն` իսրայելական LORA բալիստիկ հրթիռներ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 17:08
25 апреля в комиссии по правам человека Бундестага бывший генеральный прокурор Гаагского международного уголовного суда Луис Морено Окампо выступил с докладом на тему «Международно-правовые аспекты насильственной депортации армян Нагорного Карабаха».
-
2024-04-26 17:06
Канцлер Германии Олаф Шольц на пресс-конференции, состоявшейся после расширенной встречи с президентом Азербайджана Ильхамом Алиевым заявил, что у них есть много тем для обсуждения.
-
2024-04-26 17:03
Национальное Собрание Армении получило письмо Совета Федерации России по поводу заявлений спикера НС Алена Симоняна.
-
2024-04-26 16:57
По состоянию на 2023 год различные национальные и международные правозащитные организации, как правило, действовали без ограничений со стороны правительства Армении, отслеживая или расследуя ситуацию с правами человека и публикуя свои выводы. Об этом говорится в ежегодном докладе Госдепа США «2023 Country Reports on Human Rights Practices: Armenia».