Последние новости

Պուտինը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները հրավիրել է Մոսկվա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ, տեղեկացնում է Newsarmenia.am։

Պուտինի հայտարարությունը հրապարակվել է Կրեմլի պաշտոնական կայքում։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած մի շարք հեռախոսազրույցներից հետո ՌԴ նախագահը դիմում է կոչով` դադարեցնել ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները` ելնելով հումանիտար նկատառումներից` զոհերի մարմիններն ու գերիներին փոխանակելու նպատակով։ ՌԴ ԱԳ նախարարի միջնորդությամբ այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար հոկտեմբերի 9–ին Մոսկվա են հրավիրվում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները», – ասվում է Պուտինի հայտարարության մեջ։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ