Последние новости

«Ժողովուրդ». ԻՆՉ ԼՈՒՐՋ ԽՆԴՐԻ ԱՌԱՋ Է ԿԱՆԳՆԵԼ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը հայտնվել է լուրջ խնդրի առաջ:

Բանն այն է, որ այսօր ԲԴԽ-ում քննարկվելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները վերականգնելու հարցը, և նախնական քննարկման ժամանակ ԲԴԽ շատ անդամներ եկել են այն եզրակացության, որ այլ ելք չունեն և պետք է կայացնեն դրական՝ բավարարող որոշում: Ինչո՞ւ. ինչպես հայտնի է, 2019 թվականի փետրվարի 14-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդը կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը, և նրա լիազորությունները դադարեցվեցին:

Սակայն Մելքումյանը, չհաշտվելով այդ որոշման հետ, իր ոտնահարված իրավունքների վերականգնման հարցով դիմել էր Սահմանադրական դատարան, և արդյունքում հակասահմանադրական էր ճանաչվել ԲԴԽ որոշումը:

Ու չնայած դատավորն այս օրերին գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այնուամենայնիվ, փաստաբանի միջոցով դիմել է ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդ, որպեսզի վերականգնեն լիազորությունները: Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԲԴԽ-ում նաև նեղսրտած են, քանի որ պետական բյուջեից պետք է 10 միլիոն դրամից ավելի գումար փոխհատուցեն դատավոր Արայիկ Մելքումյանին հարկադիր պարապուրդի համար»:

Panorama.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • Заявление МИД Арцаха
      2020-04-02 19:45
      267

      МИД Республики Арцах выступил с заявлением в связи с 4-й годовщиной развязанной Азербайджаном апрельской агрессии.

    • Серж САРГСЯН: ПОЗДРАВЛЯЮ ВСЕХ НАС С ПРОВЕДЕНИЕМ СВОБОДНЫХ, СПРАВЕДЛИВЫХ, ПРОЗРАЧНЫХ ВЫБОРОВ
      2020-04-02 19:40
      224

      Поздравляю всех нас с проведением свободных, справедливых, прозрачных выборов. Об этом говорится в поздравительном послании третьего президента Армении Сержа Саргсяна в связи с проведением общегосударственных выборов в Карабахе.

    • Страны Евросоюза призвали не нарушать основные права граждан в условиях пандемии
      2020-04-02 19:35
      247

      Различные ограничения, которые вводят государства в рамках борьбы с эпидемией коронавируса, не должны нарушать принцип верховенства закона и основные права граждан, власти должны регулярно пересматривать введенные меры. Об этом говорится в совместном заявлении МИД четырнадцати стран Евросоюза, опубликованном на сайте внешнеполитического ведомства Франции.

    • БАЛАСАНЯН ПРОСТО ОБЯЗАН ОКАЗАТЬ ЕЩЕ ОДНУ УСЛУГУ РЕСПУБЛИКЕ АРЦАХ
      2020-04-02 19:31
      290

      Фактически Арцах обладает большим ресурсом внутренней стабильности и безопасности. Первый тур президентских выборов показал это - около 15%. Это прекрасный результат. Конечно, я не исключаю, что эта цифра в действительности даже выше, но 15 - тоже впечатляюще. А это значит, что следующие власти Арцаха в одном вопросе могут быть вполне спокойны: в лице Виталия Баласаняна и его сознательных избирателей у них имеется серьезная подушка безопасности. Причем эта подушка будет действовать вне зависимости от того, будут следующие власти сотрудничать с Баласаняном (или пожелает ли Баласанян сотрудничать с ними?) или нет.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ