ՌԴ-ում պատվաստումների մեկնարկից հետո ռուսական պատվաստանյութը կստանան ԵԱՏՄ գործընկերները
Մենք հնարավորություններ ենք ստեղծում Ռուսաստանի քաղաքացիների զանգվածային պատվաստման համար: Մենք կարծում ենք, որ ԵԱՏՄ մեր գործընկերները պետք է առաջին երկրներից լինեն, որոնք ռուսական պատվաստանյութեր կստանան` Ռուսաստանում զանգվածային պատվաստումների մեկնարկից հետո: Այս մասին հոկտեմբերի 9-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի երկրների վարչապետների հանդիպմանն ասաց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Մենք շարունակում ենք աշխատել եվրասիական ինտեգրման զարգացման ուղղությամբ: Առաջնայինը շուկայի ընդհանուր ամրապնդումն է, Միության բոլոր անդամ պետությունների կայուն զարգացումը: Այժմ դժվար ժամանակներ են, համընկել է միանգամից մի քանի գործոն. դա կորոնավիրուսի պատճառած համաշխարհային ճգնաժամն է, դա արտաքին միջամտությունն է Բելառուսի գործերին, իրավիճակի սրումն է Ղարաբաղում, դրամատիկ իրադարձությունները Ղրղզստանում: Եվ իհարկե, նման պայմաններում անհրաժեշտ է ամրապնդել մեր միասնությունը և բարեխիղճ ջանքերով գտնել այդ դժվար մարտահրավերների պատասխանները: Մենք նույնիսկ հիմա ենք հավատարիմ փոխօգնության ավանդույթին: Ռուսաստանը երկրներին կորոնավիրուսի ախտորոշման թեստային համակարգեր էր փոխանցել, մեր բժիշկները եկել և աշխատում էին Հայաստանում, Ղրղըզստանում, Ղազախստանում, Մոլդովայում` մեր արտասահմանցի գործընկերներին օգնելու համար: Փոխադարձ համագործակցության այս փորձը հատկապես կարևոր է հիվանդացության աճի ֆոնին, և անհրաժեշտության դեպքում «հնգյակի» պետությունները պատրաստ կլինեն օպերատիվ միջոցներ ձեռնարկել: Մենք ընդհանուր նպատակ ունենք` պահպանել մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը»,- հավելեց նա, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.