Պեսկով. Պուտինի հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ նախատեսված չէ
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին ասել է, որ Վլադիմիր Պուտինը ուրբաթ Մոսկվայում կայանալիք բանակցություններից հետո չի պատրաստվում հանդիպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ոչ, այս պահին նախատեսվում է աշխատանք արտաքին գործերի նախարարների մակարդակով», - ասե է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե նախատեսվու՞մ է երկու երկրների արտգործնախարարների հանդիպում Ռուսաստանի ղեկավարի հետ:
Ընդ որում, Կրեմլի ներկայացուցիչը չի հստակեցրել, թե ինչպիսին կարող է լինել դիվանագետների առաջիկա հանդիպման օրակարգը: «Եկեք ժամանակից առաջ չընկնենք, սպասենք մինչ այս շփումները կավարտվեն», - ասել է նա: Մեկնաբանելով Agence France Press-ի այն հրապարակումը, որ Լեռնային Ղhարաբաղի հակամարտության կողմերը կարող են զինադադար կնքել արդեն ուրբաթ և շաբաթ օրերին, Կրեմլի խոսնակը ասաց, որ «դեռևս ինքը չի կարող այս մասին ոչինչ ասել»:
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ տեղի կունենա ուրբաթ Մոսկվայի ժամանակով 15: 00-ին, ասել է Պեսկովը:
Նա նշել է, որ հինգշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «շատ մեծ ու լարված աշխատանք է կատարել Բաքվի և Երևանի իր գործընկերների հետ»: Կրեմլի խոսնակը հիշեցրել է, որ դա հանգեցրել է նախագահի այն հայտարարությանը, որում նա կողմերին կոչ էր անում դադարեցնել կրակը Ղարաբաղում գերիների փոխանակման և զոհվածների մարմինները տեղափոխելու համար: Պուտինը նաև խորհրդակցությունների է հրավիրել Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներին:
«Երկու կողմերն էլ արձագանքել են, արտգործնախարարները ժամանում են Մոսկվա, և այսօր նրանք կսկսեն աշխատել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ: Մենք ակնկալում ենք, որ այս հանդիպումը կսկսվի ժամը 15-ին», - ասել է Պեսկովը:
Ավելի վաղ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել էին իրենց արտգործնախարարների մասնակցությունը ուրբաթ Մոսկվայում կայանալիք խորհրդակցություններին: Այս պահին ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են տարվում այս միջոցառման համար, ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.