Մտքերի հայկական գագաթնաժողովը կմասնակցի 500 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հովանու ներքո hոկտեմբերի 10-ին Երևանում երկրորդ անգամ կանցկացվի Մտքերի հայկական գագաթնաժողովը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, գագաթնաժողովին հեռավար ձևաչափով կմասնակցի 500 ներկայացուցիչ աշխարհի տարբեր երկրներից՝ քաղաքական ու հասարակական գործիչներ, միջազգային կազմակերպությունների, համաշխարհային խոշոր ընկերությունների ղեկավարներ, հայտնի քաղաքագետներ ու վերլուծաբաններ:
Ամենամյա միջազգային այս գագաթնաժողովը նախատեսվում էր անցկացնել Դիլիջանում՝ այս տարվա հոկտեմբերի 10-11-ը, «Արհեստական բանականությունը և աշխարհաքաղաքականությունը» թեմայով, սակայն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառով Հանրապետության նախագահը միջազգային իր գործընկերներին առաջարկել և նրանց համաձայնությամբ փոխել է թե՛ գագաթնաժողովի ձևաչափը, թե՛ օրակարգը:
Երևանյան գագաթնաժողովին կքննարկվեն աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մարտահրավերները, այդ թվում՝ իրավիճակն Արցախում և, այդ համատեքստում, պարենային անվտանգությանը, կրթությանը, առողջապահությանը, մասնավորապես՝ COVID 19-ին առնչվող հարցեր:
«Գագաթնաժողովն աշխարհին կարևոր ուղերձներ հղելու լավ հարթակ է, ինչպես նաև ևս մեկ հնարավորություն՝ միջազգային հանրությանը ներկայացնելու աշխարհաքաղաքական գործընթացներում դերակատարում ունենալու՝ Հայաստանի ներուժն ու հեռանկարը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: