Միլանում հայկական համայնքը բազմամարդ ցույց և դրամահավաք է կազմակերպել
Իտալիայի Միլան քաղաքում հայկական համայնքը բազմամարդ ցույց և դրամահավաք է կազմակերպել՝ Արցախին աջակցելու համար։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի սփյուռքի բաժնից։
«Հոկտեմբերի 4-ին նամակ ենք գրել Իտալիայի Արտաքին գործերի նախարարին՝ բացատրելով մեր հարցը, Արցախի կարևորությունը և Արցախի դե ֆակտո գոյություն ունենալը։ Այն ուղարկեցինք թե՛ Իտալիայի նախագահին, թե՛ վարչապետին և տեսանք, որ ավելի ուշադրությամբ սկսեցին հետևել մեր ինֆորմացիային», - պատմել է Իտալիայի հայերի միության նախագահ Պայքար Սվազլեանը, տեղեկացնում է News.am-ը։
Իտալիայի հայերի միության նախագահը հայտնել է, որ հոկտեմբերի 13-ին նպատակ ունեն նաև Հռոմում ցույց կազմակերպել և իրենց բողոքի ձայնը հասցնել մինչև Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանատներ։
«Մենք էլ այստեղ խրամատների մեջ ենք, մեզ վրա կրակող չկա, արյուն չենք թափել, բայց բավական լուրջ խրամատներ են, որ պատվով պետք է մինչև վերջ տանենք, որպեսզի մեր թշնամիները հասկանան, որ հայերը Դեր Զորում չեն վերջացել, դեռ կան և Դեր Զոր վերադառնալու ցանկություն ոչ ոք չունի», - ասել է Պայքար Սվազլեանը։
Սվազլեանը հույս է հայտնել, որ սա վերջին պատերազմը կլինի. «Ես չեմ կարող մտածել որպես հայ, որ մենք պարտվելու ենք, մենք իրավունք չունենք պարտվելու, պիտի հաղթենք»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.