Արծրուն Հովհաննիսյան․ Ադրբեջանա-թուրքական կողմը տապալել է իր առջև դրված մարտական օպերացիա
Հայկական ԶՈւՒ-ին հաջողվել է կոտրել ադրբեջանա-թուրքական բանակների ու ահաբեկչական հրոսակախմբերի հարձակողական օպերացիայի թափը: Լրագրողներ հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննսյանը:
ՊՆ ներկայացուցիչը նկատեց, որ Ադրբեջանը պատերազմի առաջին օրերին շատ ավելի ինտնսիվ հարձակումներ էր ձեռնարկում:
«Ադրբեջանի մշակած լայնածավալ, ինտենսիվ հարձակողական օպերացիայի ինտենսիվությունը շատ ավելի բարձր էր: Այն մեր զինված ուժերը կասեցրեցին, տապալեցին, չնայած որոշակի դիրքեր կորցրեցինք, բայց օպերացիայի թափը, առնվազն՝ երկու ուղղություններով՝ հյուսիսում ու հարավում տապալեցին» ,- ասաց Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է մարտերի ընթացքում հակառակորդի ունեցած հաջողություններին, դրանք Հովհաննիսյանը «րոպեական», «վայրկյանական» կոչեց՝ հավելելով, որ դրանք պատերազմի թափի հետ համեմատած շատ փոքր են:
«Հարավյին ուղղությամբ անգամ կիրառվել է թուրքական բանակի ամենաէլիտար բանակային կորպուսի տանկային բրիգադը, որը զինված է T-90 տանկերով: Այդպիսի ուժեր կիրառող կողմի նման օպերացիայի խնդիրը միայն տասնյակ կիլոմետրեր են: Հետագա խնդիրն արդեն ՝ 3-4 տասնյակ կիլոմետրեր: Այսինքն՝ եթե դու այդքան ուժ ես կիրառում 3-4 օրվա ընթացքում, պիտի հասնես 30-40 կմ-ի: Չես հասնում, ուրեմն տապալել ես օպերացիան»,- մեկնաբանեց Հովհաննիսյանը:
Խոսելով Ալիևի վերջին ստահոդ հայտարարություններից՝ Հովհաննիսյանը կասկած հայտնեց, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական կառավարման համակարգը խաթարված է:
«Շատ հնարավոր է, որ ռազմի դաշտի անհաջողությունները վերադասին չեն զեկուցում, ինչը մենք պատմության մեջ շատ ենք տեսել: Եվ չի բացառվում, որ ինքը հայտնվել է հենց այդ ծուղակում»,- ասաց Հովհաննիսյանը:
Միաժամանակ նա նաև փաստեց, որ այդ երկրի ռազմական-քաղաքական որոշումներում վերջին շրջանում մեծ դերակատարություն ունի մեկ այլ երկիր:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 19:46
Накануне, 2 июня, Инспекционный орган продовольственной безопасности Армении сообщил о запрете на ввоз в страну 213 тонн арбузов с повышенным содержанием нитратов.
-
2025-06-03 19:44
На 89-м году жизни скончался народный артист СССР, композитор Евгений Дога. Об этом сообщает ТСВ Приднестровье, сообщают «Ведомости».
-
2025-06-03 19:39
Фальсификация доказательств, манипулирование расследованиями и препятствование правосудию составляют неотъемлемую часть государственной политики Азербайджана. Об этом говорится в официальном заявлении Центрального офиса Ай Дата Бюро АРФ <Дашнакцутюн>.
-
2025-06-03 19:36
Тегеран настаивает на возможности обогащать уран на своей территории, несмотря на требования президента США Дональда Трампа отказаться от этого. Об этом, как передает РИА Новости, заявил министр иностранных дел Ирана Аббас Аракчи.