Կանադան Թուրքիային կոչ է արել չմիջամտել ԼՂ հակամարտությանը
Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ զրույցում Թուրքիային կոչ է արել չմիջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Տեղեկությունը նա լրագրողներին հայտնել է օնլայն կոնֆերանսի ժամանակ, հաղորդում է National Post-ը։
«Իմ ուղերձը շատ հստակ էր՝ Թուրքիան և այլ արտաքին ուժեր չպետք է խառնվեն հակամարտությանը։ Մենք բավականին կոշտ զրույց ունեցանք այդ թեմայով, և ես Չավուշօղլուին հստակ հասկացրեցի Կանադայի դիրքորոշումը», - ասել է նախարարը լրագրողներին։
Նա նաև Չավուշօղլուին կոչ է արել աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների սեղանի շուրջ վերադառնալուն: Շամպայնը լրագրողներին ասել է, որ Չավուշօղլուն համաձայնել է նրա հետ, որ Ղարաբաղյան հակամարտության համար ռազմական լուծում չկա։
Շամպայնը Կիրակի կմեկնի Եվրոպա՝ դաշնակիցների հետ հակամարտության թեմայով բանակցելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 22:31
Республиканская партия Армении (РПА) выступила с заявлением.
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.