Բեյրութի բնակելի թաղամասում մազութի պահեստ է պայթել
Շաբաթ մազութի պահեստ է պայթել Բեյրութի արևմուտքում՝ Թարիք էլ Ջեդիդ բնակելի թաղամասում: ՏԱՍՍ-ին ականատեսներից մեկը հայտնել է, որ պայթյունի հետևանքով ուժգին հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր ժանանած հրշեջները պայքարում են կրակի դեմ: Լիբանանի բանակի զինծառայողներն ու քաղաքացիական պաշտպանության կամավորները տարհանում են մարդկանց մոտակայքում տեղակայված շենքերից:
Նախնական տվյալներով՝ վիրավորվել է երկու մարդ՝ աշխատողներ Սիրիայից ու Բանգլադեշից: Տուժածների մեծ մասը տեղափոխվել է հիվանդանոց ածխաթթու գազով թունավորման հետևանքով:
Սեպտեմբերին Բեյրութում տեղի է ունեցել առնվազն երեք հրդեհ, ընդ որում՝ դրանցից երկուսը նավահանգստի հարևանությամբ, որտեղ օգոստոսի 4-ին տեղի էր ունեցել պայթյուն, որն աղետալի էր մայրաքաղաքի բնակիչների համար: Դրա հետևանքով վնասվել են հազարավոր տներ, զոհվել է 193 մարդ, տուժել է 6.5 հազար քաղաքացի և ավելի քան 300 հազար բնակիչ զրկվել է տանիքից: Լիբանանի ՆԳՆ-ի տվյալներով՝ պայթյունի պատճառը ավելի քան 2.7 հազար տոննա ամոնիումի սելիտրայի բռնկումն էր, որ պահվում էր նավահանգստում, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.