Последние новости

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ, ԺԱՄԸ 12:00-ԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՀՐԱԴԱԴԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հոկտեմբերի 10-ին ժամը 12.00-ից հայտարարվում է հրադադար։

 

 

Մոսկվայում այսօր տեղի ունեցած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների մոտ 11-ժամյա բանակցություններից հետո համաձայնեցված փաստաթղթի բովանդակությունը ներկայացրեց Սերգեյ Լավրովը։

Ըստ այդմ՝

Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի ուղերձի և համապատասխան Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ.Պուտինի, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ.Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ.Ալիևի պայմանավորվածությունների` կողմերը համաձայնեցին ստորև ներկայացված քայլերի շուրջ.

1. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։

2. Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։

3. Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։

4. Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ