Последние новости

Հայաստանի ժուռնալիստների միությունը ահազանգում է ռազմական դրության պայմաններում ԶԼՄ-ների աշխատանքը խոչընդոտելու մասին

«Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» օրենքի փոփոխությունները ոչ միայն խոչընդոտում են ԶԼՄ-ների աշխատանքը, այլև անհամաչափ կերպով սահմանափակում են կարծիքի արտահայտման ազատությունը, զրկում քաղաքացիներին հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող ազգային անվտանգության հարցերի շուրջ կարծիք արտահայտելու և տեղեկատվություն ստանալու իրավունքից: Այս մասին Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը տեղեկացրել է օմբուդսմեն Արման Թաթոյանին, հաղորդում է միության մամուլի ծառայությունը:

Միաժամանակ, նրա խոսքով, դա հակասում է պետության ստանձնած միջազգային պարտավորություններին և ժողովրդավարական պետությունների մոտեցումներին։

«Նշված փոփոխությունը խախտում է Սահմանադրությամբ նախատեսված կարծիքի արտահայտման ազատությունը և համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին»,- կարծում է նա:

2020թ հոկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության 1655-Ն որոշմամբ լրացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» N 1586-Ն որոշումը, որով սահմանվել է, որ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է: Արգելվում է Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:

Սեյրանյանը հիշեցնում է, որ դրան հաջորդեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է համապատասխանաբար վարչական ու քրեական պատասխանատվություն սահմանափակումները խախտելու համար։

Սեյրանյանի կարծիքով, վերոնշյալ կարգավորումները խնդրահարույց են թե՛ տեղեկատվության ազատության ոչ իրավաչափ սահմանափակումների տեսանկյունից, և թե՛ նախատեսված սահմանափակումները խախտելու համար սահմանվող պատասխանատվության վերաբերյալ կարգավորումների տեսանկյունից։

«Ավելին՝ ԶԼՄ-ների համար սահմանված տուգանքների չափերը կարող են խնդրահարույց լինել մի շարք, այդ թվում՝ համաչափության սկզբունքի տեսանկյունից»,- նշել է նա:

Նրա խոսքով, բացի այդ՝ ՀՀ կառավարության 1655-Ն որոշմամբ ոստիկանությանը տրվել է, այդ թվում՝ մամուլի հրապարակումներին հայեցողական գնահատականներ տալու լայն լիազորություն, ու հրապարակումը մամուլի էջերից (եթերից, կայքերից) անհապաղ հեռացնելու պահանջ ներկայացնելու, գույքն անմիջապես առգրավելու իրավասություն՝ առանց սահմանելու, թե ներգործության տվյալ միջոցները ո՞ր իրավահարաբերության շրջանակներում պետք է իրականացվեն, և դրանց բողոքարկման ի՞նչ ընթացակարգեր են գործելու։

Սեյրանյանը կոչ է անում օմբուդսմենին իր տեսակետն արտահայտել այս փոփոխությունների շուրջ.արդյոք օրենքների նախագծերի այս փաթեթը չի՞ հակասում ՀՀ սահմանադրությանը, չի՞ սպառնում առհասարակ ազատ մամուլի գոյությանը և և չի՞ վտանգում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով նախատեսված ազատորեն արտահայտվելու, սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ և գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության, տեղեկացնում է Newsarmenia.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН РАСКРЫЛ СУТЬ ИГРЫ АЛИЕВА И ПАШИНЯНА ПРОТИВ ИНТЕРЕСОВ РФ
    2025-07-05 17:07

    Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.

  • Эрдоган: Зангезурский коридор откроет возможности для всего региона
    2025-07-05 15:05

    Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».

  • «Конституция в оковах»: Акция АРФД у КС (Видео)
    2025-07-05 15:03

    Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.  

  • За "амбала" ответил: отец мэра Еревана проиграл в суде по резонансному делу об "опелях"
    2025-07-05 15:02

    Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ