Կոսաչով. «Փակ շրջանը կոտրվել է, Ղարաբաղում խաղաղության շանս կա»
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, մեկնաբանելով այս գիշեր Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը, Facebook-ում գրել է, որ Ղարաբաղում եթե ոչ խաղաղության, ապա գոնե հրադադարի շանս կա, փոխադարձ բռնության փակ շրջանը կոտրված է։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը երեկ Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։ Մասնավորապես, կողմերը պայմանավորվել են, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։
«Տեղի է ունեցել գլխավորը` կոտրված է փոխադարձ բռնության փակ շրջանը։ Եթե ոչ խաղաղության, ապա հրադադարի շանս կա։ Ավելի լավ է այս կերպ, քան ոչ մի կերպ։ Սադրիչները, եթե նրանք նորից հայտնվեն, վերջնական արդյունքում կրակելու են գերիների և զոհվածների վրա։ Եվ նրանք պետք է իմանան դա։ Այդ պատճառով սադրիչներ չպետք է լինեն։ Ոչ մի կողմից»,-գրել է Կոսաչովը։
Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լիովին արտահայտել է իր քաղաքական կամքը, իսկ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այն իրագործել է։ Սենատորը նաև Բաքվին և Երևանին շնորհակալություն է հայտնել մոսկովյան հանդիպման համար։
«Հիմա գլխավոր պատասխանատվությունը, իհարկե, հակամարտության կողմերի վրա է։ Առջևում շատ բարդություններ կան՝ համաձայնեցնել հրադադարի ռեժիմի կոնկրետ չափորոշիչները, կազմակերպել զոհվածների մարմինների ու գերիների փոխանակումը, նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց այն, որ տասը ժամ շարունակ բարդագույն խորհրդակցություններից հետո հաջողվել է կանգնեցնել արյունահեղությունը, գովեստից վեր է»,-ավելացրել է Կոսաչովը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-02 21:13
2 июня в Первопрестольном Святом Эчмиадзине под председательством Католикоса всех армян Гарегина II состоялось заседание Высшего духовного совета, в котором приняли участие епископы и руководители епархий из Армении и диаспоры. Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе Первопрестольного Святого Эчмиадзина, на заседании обсуждались вопросы, связанные с вызовами, стоящими перед родиной, церковно-государственными отношениями, а также ряд ключевых вопросов, волнующих общество. Особое внимание было уделено позорной антицерковной кампании, развязанной премьер-министром в последние дни. В связи с этим Высший духовный совет выступил с заявлением, в котором отмечается:
-
2025-06-02 19:45
2 июня прошел второй раунд переговоров, сосредоточенный на трех ключевых темах: меморандуме, обмене пленными и телами погибших, а также вопросе с детьми.
-
2025-06-02 19:42
Пострадавшие от мошенничества в банках и кредитных организациях граждане потребовали от Национального собрания отставки главы Центробанка Армении Мартина Галстяна.
-
2025-06-02 19:38
Правозащитник Ваган Ованнисян представил в Следственный комитет сообщение о преступлении, совершённом бывшим членом партии «Гражданский договор», актером Гнелом Саргсяном, касающемся случая хулиганства у монастырского комплекса в селе Мармашен Ширакской области.