Անժելա ԷԼԻԲԵԳՈՎԱ. ԱԼԻԵՎԸ ԶԱԴՆԻ ԴՐԵՑ
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան անդրադարձել է Մոսկվայում 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում ԱԳ նախարարների համատեղ հայտարարությանը, ամփոփել այս պահին առկա արդյունքները։ Նա գրում է.
«Բանակցությունների արդյունքները՝
1. Լավ է, որ ունենք ժամանակ շունչ քաշելու և վերադիրքավորվելու համար, եթե Ադրբեջանը որոշի կրկին հարձակվել։ Վատ է, որ իրանք էլ ունեն նույն ժամանակը։
Բացի այդ, իրենց այդ դիակները պետք չեն, ավելի հեշտ է Ալիևին դրանք թողել մեր վրա ու ասել, որ գերի են, կամ անհայտ կորած, քան տանել ու հանձնել ծնողներին կամ թաքուն թաղել՝ վախենալով արտահոսքերից։
Ալիևը ոչ զինվորականների զոհերի թիվ է հրապարակում, ոչ վիրավորների, հրապարակվում են միայն քաղաքացիական բնակչության շրջանում եղած զոհերի թիվը, դա էլ քարոզչական պատերազմում միջազգային հանրության վրա ճնշում գործադրելու համար։
2. Պիտի բացատրվի մեր հանրության համար, թե ինչ է նշանակում սուբստանտիվ բանակցությունների անցնելը։ Քանի որ Ապրիլյանից հետո ադրբեջանական կողմը մտցրեց այդ տերմինը բանակցային լեքսիկոն և իրենց ինտերպրետացիայով դա բուն առարկայական բանակցություններն են մադրիդյան սկզբունքների կետերի շուրջ, այլ ոչ թե հայկական կողմի տարիներ շարունակ խաղը՝ բանակցենք սաղ մանր-մունր դետալները, հետո երբ սաղ հարակից բաները անենք, նոր հիշենք, ինչի համար ենք հավաքվել։ Ադրբեջանի համար դա անընդունելի էր ու էս պատերազմի արդյունքում դժվար է պատկերացնել, որ Ալիևը նստեր բանակցելու էլի հին խաղի կանոններով։ Փաստորեն ստացավ երաշխիք, որ սուբստանտիվ փուլը վերջապես սկսվեց։
3. Բանակցողների ֆորմատը չի փոփոխվում։ Ոչ Ադրբեջանի ուզած տարբերակով, որ Թուրքիան դառնա համանախագահ, ոչ մեր ուզածով, որ Արցախը նստի բանակցային սեղանի շուրջ, իսկ սա այլևս պիտի լինի պարտադիր պայման ու դա արդեն մեր դիվանագետների անելիքն է։ Ում վրա հարձակվել է Ադրբեջանը, նրա հետ էլ պիտի բանակցի։
4. Ալիևը զադնի դրեց։ Երկու շաբաթ ասում էր ոչ մի բանակցություն, դա խազ գնալու ենք ու հանկարծ նստեց բանակցելու։ Այնպես չի, որ ուժասպառ է, այնպես չի, որ ահռելի տարածքներ է կորցրել, այնպես չի, որ մոտը հումանիտար աղետ է։
Իսկ ի՞նչն է մոտիվացիան կանգ առնելու, երբ գնացել էր վա-բանկ։ Իրան պետք է զգալի ինչ որ արդյունք, որը իր հանրությանը ցույց կտա, որպես հաղթանակ։ Ինչ է ստանում Ալիևը արդյունքում, մտածենք...»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-03 19:39
Эксперты прогнозируют возможные сценарии войны между Россией и Азербайджаном. Баку стремительно демонтирует двусторонние отношения с РФ. Это путь Украины, который закончился войной, пишет обозреватель Pravda.Ru Любовь Степушова.
-
2025-07-03 19:37
Пятерых задержанных сотрудников редакции Sputnik Азербайджан с гражданством республики отпустили под подписку о невыезде, сообщает агентство Sputnik.
-
2025-07-03 19:33
Полковник Мигран Махсудян находится в УИУ «Вардашен». Его интересы защищает адвокат Анна Манташян. От нее узнал, что Махсудяна обвиняют по двум статьям - подготовка к захвату власти и свержению конституционного строя. Об этом написал на своей странице в Facebook тавушский журналист Воскан Саркисян.
-
2025-07-03 19:32
Защита предстоятеля Ширакской епархии Армянской Апостольской церкви архиепископа Микаэла Аджапахяна обжаловала решение о его аресте в Апелляционном суде. Об этом сообщили адвокаты архиепископа.