Последние новости

Արման ԱԲՈՎՅԱՆ․ ԲԱՔՈՒՆ ԱՆՊԱՅՄԱՆ ԿՎԵՐՍԿՍԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ադրբեջանն անպայման կվերսկսի ռազմական գործողությունները ղարաբաղյան հակամարտության գոտում, կարծում է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցոթյան առաջնորդ, քաղաքագետ Արման Աբովյանը:

Հոկտեմբերի 10–ին ավելի քան 11 ժամ տևած բանակցություններից հետո Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հանդես են եկել հայտարարությամբ, որն ընթերցել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է. 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվում է կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։ Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ։ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով։ Կողմերը վերահաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխությունը:

«Պետք է հստակ գիտակցել և հասկանալ, որ կրակի դադարը հանդիսանում է ընդհամենը ...կրակի դադար, այսինքն ենթադրվում է ,որ շատ կարճ ժամանակահատվածում մենք և թուրքերը մեկս մյուսի ուղղությամբ չենք կրակելու։ Միանգամից ասեմ, որ այս կրակի դադարի ժամանակ թուրքը միևնույն է կրակելու է, քանզի դրանց համար պայմանավորվածություն, զինադադար, հունիզմ, խոսքին տեր լինել, նման բաներ չի ազդում»,- հայտնել է Աբովյանն իր Facebook-յան էջում:

Նրա խոսքով, լավագույն դեպքում կքչանա մի երկու օր ծանր զենքի կիրառումը, բայց ես դրան էլ չեմ հավատում:

Նա կարծում է, որ հակառակորդը հաստատ կփորձի այս ժամանակահատվածում մի կողմից մեզ ակտիվ սադրել, որ հետո մեղադրի թե մենք ենք խախտում զինադադարը, ի արդարացում իր կողմից ակնկալվող քայլերի, մյուս կողմից թուրքը կփորձի տեղախմբավորել իր ուժերը, ռեզերվները կքաշի դեպի ռազմաճակատ ,մի խոսքով նաև մի փոքր կհանգստանա։

«Ու մի մոռացեք, թուրքերը (ադրբեջանցիները) հաստատ վերսկսելու են ռազմական գործողությունները, քանզի չեն հասել իրենց նպատակին (իսկ դա իրականում անհնարին է) , իսկ եթե իրենք չհասնեն ադրբեջանական հասարակության համար շոշափելի արդյունքի, ապա իշխող "ալիև-փաշաեվա" կլանին "տոլեռանտ" ադրբեջանցիները ուղղակի կհոշոտեն,ինչը անխուսափելի։ Ալիևյան կլանը պատերազմով ձգելու է իր գոյությունը որքան կկարողանա: Այնպես որ շատ սպասումներ պետք չի ունենալ»,- նշել է նա:

Newsarmenia.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ