Последние новости

Ֆրանսիական Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը կոչ է արել Ֆրանսիայի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը

Հոկտեմբերի 8-ին Ֆրասիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն կերպով ընդունել է հռչակագիր` կոչ անելով Ֆրանսիայի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը, տեղեկացնում է News.am։

Ստորև՝ հռչակագրի տեքստի ամբողջական թարգմանությունը։

Մինչ ամբողջ աշխարհը մտահոգված է աննախադեպ առողջապահական, տնտեսական և սոցիալական ճգնաժամով, կիրակի՝ սեպտեմբերի 27-ից, մենք ականատես ենք մի արտասովոր պատերազմի, որը վարում են ադրբեջանական զինված ուժերը՝ թուրքական և ջիհադիստական ուժերի աջակցությամբ՝ Արցախի և Հայաստանի զինվորականների և քաղաքացիական բնակչության դեմ:

Այս երկիրը, որ քրիստոնեության բնօրրանն է՝ պատմական Հայաստանի արևելյան մասը, հազարամյակներ ի վեր բնակեցված է հայերով: Իոսիֆ Ստալինի կամայական և միակողմանի որոշմամբ այն 1921 թ. բռնակցվել է Ադրբեջանին: Արդեն 1988 թ ժողովուրդների ազատատենչությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններին ստիպեց վերափոխվել անկախ պետությունների, որոնք անմիջապես ճանաչում ստացան՝ համաձայն միջազգային իրավունքի:

Հանրաքվեից հետո Արցախի ժողովուրդն այսպիսով իրեն հռչակեց անկախ հանրապետություն: Ադրբեջանը, ցանկանալով վերանվաճել ավելի քան 95% հայերով բնակեցված այս տարածքը, սկսեց անխնա մի պատերազմ: Միջազգային հարթակում ստեղծվեց «Մինսկի խումբը», որի համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները՝ հակամարտության խաղաղ լուծման նպատակով՝ Ադրբեջանի կողմից անկայուն «հրադադար»ն անընդհատ խախտելու պայմաններում:

2016 թ և սույն թվականի հուլիսին տեղի ունեցած հարձակումներից հետո չարիքի մութ շղարշը կրկին իջնում է Արցախի բնակիչների վրա, այս անգամ ավելի ստոր զազրելիությամբ՝ քաղաքացիական բնակչության թիրախավորմանբ, որն ուղեկցվում է կրակի անհամաչափ ուժգնության կիրառմամբ:

Հարձակում գործած գերտերությունների ղեկավարների վարքագիծը վկայում է այն մասին, որ «1915 թ ոգին », որը հանգեցրեց հայերի ցեղասպանությանը, մինչ օրս շարունակվում է: Ճիշտ այնպես, ինչպես ներկայումս Սիրիայից Թուրքիայի տարածքով ներմուծված և արցախահայության դեմ հանված ջիհադիստ վարձկանները, 1915 թ Թուրքիայի կառավարությունը դիմել էր իր բանտերից ազատ արձակված իր իսկ հանցագործներին՝ հանելով նրանց հայ բնակչության դեմ։ Ողջ աշխարհի բարոյական պարտականությունն է գիտակցել այս ամենը և չլինել զուտ հանդիսատեսի դերում և, այդպիսով, երկրորդ ցեղասպանության հանցակից դառնալ:

Համաշխարհային և տարածաշրջանային գերտերությունների աշխարհառազմավարական շահերի ֆոնին Թուրքիայի կողմից բորբոքած վառոդի տակառը կարող է շատ արագ խաթարել ՆԱՏՕ-ն ու Եվրոպան և աննկատ կերպով հանգեցնել գլոբալ բախման:

Արցախի և Հայաստանի՝ Եվրոպայի դարպասների արևելյան սահմաններում գտնվող այս քրիստոնեական տարածքի ճակատագրի հարցը չի սահմանափակվում միայն իր բնակիչների ապագայի սահմաններում: Ավելի քան մեկ դար մոլեգնող և այսօր ռազմատենչ առաջնորդների խոսքերից և գործողություններից հանդգնաբար սրված «նեո-օսմանական պանթուրքիզմի» դեմ մեր վերաբերմունքից մեր՝ Ֆրանսիացիներիս և Եվրոպացիներիս սեփական ապագան է վտանգված: Թող բոլորը արդարացիորեն գիտակցեն սա` պարտադրելով բոլոր անհրաժեշտ միջոցներով վերջ դնել Արցախի դեմ ագրեսիային:

Ողջունում ենք Ֆրանսիայի դրական վերաբերմունքը, որը անհապաղ հրադադարի և խաղաղ բանակցությունները շուտափույթ վերսկսելու կոչ է անում՝ Եվրոպային և ՆԱՏՕ-ին պատասխանատվության կանչելով:

Ֆրանսիայի, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի չեզոքությունը Թուրքիայի և Ադրբեջանի դեմ գործողություններում, որոնց ընդհանուր նպատակը Բոսֆորից մինչև Կասպից ծով հայերի բնաջնջումն է՝ « էթնիկ մաքուր միասնության » նկատառումներով, անտանելի է այսօր և պատմության առջև:

Արցախի ու Հայաստանի հայերը ցանկանում են ազատ ու խաղաղ ապրել իրենց պապենական հողերում:

Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը, հավատարիմ մարդկային և ժողովրդավարական արժեքներին, որոնք երկար տարիներ ի վեր դրսևորվում են ժողովուրդների միջև սերտ կապերով՝ եղբայրացման և բարեկամության հռչակագրերի միջոցով, մտահոգված համաշխարհային խաղաղությամբ, որի համար պայքարում է Ֆրանսիան և կիրակի օրը՝ 2020 թ. հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած խաղաղության հանրահավաքից հետո, որին մասնակցում էին երեք հազար մարդ՝ Նախագահ Ֆրանսուա Օլանդի ներկայությամբ, արտահայտում է հետևյալ իղձերը՝

- ճանաչել Արցախի Հանրապետությունը, քանի որ սա է նրանց անվտանգությունը երաշխավորելու միակ հնարավորությունը,

- մասնակցել միջազգային օգնության ալիքին` բացառիկ ֆինանսական օժանդակություն տրամադրելով Արցախի Հանրապետությանը:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Глава МАГАТЭ: подземные центрифуги ядерного завода в Натанзе сильно повреждены
    2025-06-17 13:39

    Центрифуги на заводе по обогащению урана в Натанзе в Иране в результате ударов Израиля «сильно повреждены, если не разрушены вообще». Об этом заявил глава Международного агентства по атомной энергии Рафаэль Гросси.

  • Убит еще один высокопоставленный иранский военный КСИР – ЦАХАЛ
    2025-06-17 13:30

    Армия обороны Израиля заявила, что вследствие их удара убит новый начальник Центрального штаба ВС Ирана (штаб войск ПВО) "Хатам аль-Анбия" Али Шадмани.

  • ОТ НОР-НОРКА ДО ШЕНГАВИТА: РУКОПРИКЛАДСТВО ПРЕФЕКТОВ ЗАРАЗИТЕЛЬНО?
    2025-06-17 13:01

    Интересная ситуация складывается вокруг столичных префектов. Не успели улечься страсти в отношении префекта Нор-Норка Тиграна Тер-Маргаряна, который 30 апреля лично поучаствовал в безобразной расправе над оппозиционным активистом Артуром Чахояном, за что не только поплатился должностью, но и оказался фигурантом уголовного дела, как возникла не менее безобразная ситуация с теперь уже экс-главой Шангавита Размином Мкртчяном. 15 июня стало известно об аресте последнего. История, кстати, опять-таки связана с избиением, только на сей раз не оппозиционного блогера, а сотрудника руководимого им муниципалитета.

  • СИТУАЦИЯ ВОКРУГ ИРАНА ВСЕ БОЛЬШЕ ОБОСТРЯЕТСЯ
    2025-06-17 12:27

    Последнее заявление президента США Дональда Трампа, по всей видимости является первым официальным сигналом к возможному расширению боевых действий между Ираном и Израилем. Об этом на своей страничке в социальной сети Facebook пишет экс-замминистра обороны Армении Артак Закарян. Он процитировал заявление Дональда Трампа.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ