Պուտինը և Ռոհանին քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին զանգել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հաղորդվում է, որ զրուցակիցները քննարկել են Ռուսաստանի միջնորդությունը Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացում, Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ իրավիճակը, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի հարցով փոխգործակցության հեռանկարները:
«Քննարկվել է Իրանի միջուկային ծրագրի հարցով Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի իրականացման շուրջ իրավիճակը: Նշվել է միջազգային անվտանգության համար այդ առանցքային համաձայնագրի կարևորությունը: Հատուկ ուշադրություն է հատկացվել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին, մասնավորապես, ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի հարցով փոխգործակցության հեռանկարներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Ռոհանին աջակցել է Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների խորհրդակցությունների արդյունքով ձեռքբերված համաձայնությանը:
«Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի շուրջ: Վլադիմիր Պուտինն իր իրանցի գործընկերոջը մանրամասն ներկայացրել է այդ տարածաշրջանում լարվածության ապաէսկալացիայի նպատակով Ռուսաստանի միջնորդությամբ ձեռնարկված ջանքերի մասին: Իրանի նախագահն աջակցություն է հայտնել մարդասիրական նպատակով կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված համաձայնությանը, ինչպես նաև հանուն շուտափույթ խաղաղ կարգավորման սուբստանտիվ բանակցությունների մեկնարկին»,-ասվում է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 11:12
Доктор политических наук Александр Семченко прокомментировал Alpha News заявления президента Азербайджана относительно открытия так называемого «Зангезурского коридора», а также обострение отношений между Баку и Москвой.
-
2025-07-23 11:11
Научно-аналитический фонд «Гегард» направил обращение-протест в ректорат Томского государственного университета Российской Федерации, а также в редакционные советы научных журналов ТГУ в связи с рядом антииармянских публикаций, которые были размещены в этих изданиях.
-
2025-07-23 11:08
Представители Ирана, России и Китая договорились продолжить в ближайшие недели консультации по иранской ядерной программе, передает агентство Tasnim.
-
2025-07-23 10:19
Католикос всех армян Гарегин II никогда не отречется от престола. Такую уверенность в беседе со Sputnik Армения выразил бывший министр юстиции, член Высшего духовного совета Геворк Даниелян.