Последние новости

Ֆրանսիան ողջունում է Ղարաբաղում մարդասիրական հրադադար հայտարարելու որոշումը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Լեռնային Ղարաբաղում մարդասիրական հրադադարը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական նպատակներով հրադադարի հայտարարումը: Այժմ այն պետք է իրականացվի ու խստորեն պահպանվի երկու երկրների միջև ռազմական գործողությունների մշտական դադարեցման համար պայմաններ ստեղծելու նպատակով: Ֆրանսիան, ինչպես և նախկինում, պատրաստ է իր ներդրումն ունենալ այդ հարցում»,– նշված է ԱԳՆ հայտարարության մեջ։

Նախարարությունը նաև կոչ է արել կողմերին առանց նախապայմանների վերսկսել առարկայական բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, տեղեկացնում է Sputnik Armenia:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ