Արայիկ Հարությունյան. «Քիչ առաջ վերադարձա Հադրութից»
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրադադարի պայմանավորվածությունների ու դրանց խախտման մասին կխոսի վաղը` հոկտեմբերի 11-ին, ժամը 10։00–ին։
«Քիչ առաջ վերադարձա Հադրութ քաղաքից։ Ինչպես գիտեք, թշնամին, անտեսելով հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, դիվերսիոն հարձակում էր գործել շրջկենտրոնի ուղղությամբ։ Իրավիճակն այս պահին լրիվությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության տակ։ Իսկ առկա պայմանավորվածությունների և դրանց խախտման վերաբերյալ կխոսեմ առավոտյան ժամը 10-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Հուսամ` այս անգամ նոր խոչընդոտներ չեն լինի»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Նշենք, որ Հարությունյանի ասուլիսը նախատեսված էր այսօր առավոտյան, հետո հայտնի դարձավ, որ հետաձգվել է։ Արցախի նախագահն ավելի ուշ գրեց, որ տեխնիկական մի շարք պատճառներով պայմանավորված` ժամը 17:00-ին նախատեսված ասուլիսը կրկին հետաձգվում է մինչև օրվա վերջ: Նախագահը խոստացել էր, որ ստույգ ժամի մասին լրացուցիչ տեղյակ կպահի, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-13 07:58
В 3:00 мск ВВС Израиля нанесли «превентивный удар» по территории Ирана. В результате атаки погиб командующий КСИР Хоссейн Салами и ученые-ядерщики. Также сообщается о взрывах на ядерном объекте в Натанзе. Что известно об ударе и его последствиях – в подборке «Ъ».
-
2025-06-13 06:08
Решение о возможном нападении Израиля на Иран зависит конкретно от премьера еврейского государства Биньямина Нетаньяху. Об этом сказал Sputnik Армения научный сотрудник аналитического центра APRI, востоковед Сергей МЕЛКОНЯН на полях форума APRI-2025 в Ереване.
-
2025-06-12 19:45
Иранские СМИ опубликовали первую серию документов, полученных от израильского режима.
-
2025-06-12 19:44
Полиция Индии пока обнаружила двух выживших при крушении самолета, передает агентство ANI со ссылкой на комиссара полиции Ахмедабада Гьянендру Сингха Малика.