Հայտնի դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը համերգի համար իր հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին
«Աշխարհահռչակ ռուս դիրիժոր Թեոդոր Կուրենտզիսը միացել է «Հայերի ասամբլեայի» մարդասիրական նախաձեռնությանը և համերգի համար իր հոնորարը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է «Հայերի ասամբլեան»:
Հոկտեմբերի 3-ին Չայկովսկու անվան կոնսերվատորիայի մեծ դահլիճում տեղի է ունեցել Թեոդոր Կուրենտզիսի և musicAeterna երգչախմբի համերգը։ Ալֆրեդ Շնիտկե։ Երգչախմբի համերգը հիմնված է եղել միջնադարյան հայ մեծ բանաստեղծ Գրիգոր Նարեկացու բանաստեղծությունների վրա։
Հանգամանքների բերումով Թեոդոր Կուրենտզիսի և musicAeterna երգչախմբի համերգը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման ժամանակ։ Այս համատեքստում Նարեկացու «Մատյան ողբերգության» բառերն աշխարհի կողմից ընկալվում են որպես աղոթք։ Համերգի համար իր հոնորարը Թեոդոր Կուրենտզիսը փոխանցել է Արցախի երեխաների օգնության հիմնադրամին։
«Հայերի ասամբլեան» ողջ հայկական աշխարհի անունից իր խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն է հայտնում Թեոդոր Կուրենտզիսին և musicAeterna երգչախմբին՝ համերաշխության և աջակցություն ցուցաբերելու համար, տեղեկացնում է News.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:58
Иранские власти сообщили о задержании еще более 30 лиц, связанных с израильской разведкой.
-
2025-06-16 19:55
Армия обороны Израиля выпустила «срочное предупреждение» для жителей третьего округа Тегерана.
-
2025-06-16 19:52
Итальянская корпорация Leonardo и турецкий производитель беспилотников создадут совместное предприятие для разработки беспилотных технологий. О запуске проекта было заявлено на Международном парижском авиасалоне в Ле-Бурже.
-
2025-06-16 19:51
Иранские власти сообщили об «историческом ударе по израильской шпионской сети»: в стране был повешен человек, обвинённый в передаче секретной информации Моссаду, передают телеграм-каналы.