Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանի նախնական հաշվարկները խառնվել են
Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը համոզված է, որ Ադրբեջանի՝ հումանիտար դադարի շուրջ բանակցությունները ձգձգելու պատճառը ժամանակ շահելն էր։
«Դա հնարավորություն էր տալու ռազմաճակատի տարբեր ուղղություններում անհրաժեշտ դիրքավորում ապահովել։ Սակայն Ադրբեջանի նախապես պլանավորած առաջխաղացումը հայկական զինուժը կանխել է, ինչը խառնել է Ադրբեջանի դիվանագիտական կորպուսի նախնական հաշվարկները»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
Աբրահամյանն այսօր առավոտյան մեկ այլ գրառում էր արել` նշելով, որ թշնամին փորձում է իր զինանոցի ողջ հնարավորությունները կիրառել՝ 12.00-ից առաջ նպաստավոր դիրքավորում ապահովելու համար, թեժ մարտերում հիմնական հարվածներն առավոտից ապահովում են անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), սակայն դրանց զուգահեռ ակտիվ են նաև հրթիռահրետանային միավորները։
«Չկա որևէ երաշխիք, որ ձեռք բերված պայմանավորվածություններն ամբողջությամբ կյանքի կոչվեն։ Չմոռանանք, թե ովքեր են դիմացիններս»,– շեշտել էր նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-31 15:38
В Ереване в результате наезда погибла женщина, а ее двухлетний ребенок находится в критическом состоянии. Об этом Sputnik Армения сообщили в Следственном комитете.
-
2025-05-31 15:36
В районе Очамчиры в Абхазии планируют создать материально-техническую базу для российского Черноморского флота. Об этом сообщил президент республики Бадра Гунба, передает «Коммерсантъ».
-
2025-05-31 15:29
Надпартийные гражданские инициативы "Мост" и "Армения — это я" подписали меморандум о сотрудничестве.
-
2025-05-31 15:26
Директор музеев и архивов Первопрестольного Эчмиадзина иерей Асохик Карапетян написал о «дьявольском пире в христианской Армении».