Կոտենոկը վերակենդանացման բաժնում է. խոստանում է` մանրամասն կգրի Շուշիում կատարվածի մասին
Sputnik Արմենիայի ղեկավար Դմիտրի Պիսարենկոն և ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը այցելել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստացող վիրավորված ռուս լրագրողին։
«Сегодня.ру» կայքի գլխավոր խմբագիր Յուրի Կոտենոկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նա կոմայից արդեն դուրս է եկել և, թեկուզ դժվարությամբ, բայց կարողանում է շփվել մարդկանց հետ։ Կոտենոկը խոստանում է, որ ի վիճակի լինելուն պես հոդվածով մանրամասն կներկայացնի իր վիրավորման հանգամանքները և Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հրետանակոծությունը։
Նրա խոսքով՝ տաճարին հասցրած երկրորդ հարվածը կանխամտածված է եղել, քանի որ մինչ այդ քաղաքի այդ մասի երկնքում ԱԹՍ էր նկատվել։
Օդային գրոհի արդյունքում լրագրողը ծանր վիրավորվել է և անգիտակից վիճակում տեղավորվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։
«Հիմա նա առույգ է, ժպտում է, բայց երբեմն ցավը ստիպում է կնճռոտել դեմքը։ Հետաքրքիր է, որ նա ինձ ճանաչեց և ասաց ազգանունս։ Ասաց, որ մենք հանդիպել ենք Չեչնիայում»,-պատմում է Պիսարենկոն։
Հայաստանում ռուսական համայնքի պատգամավոր Ալեքսանդր Սանդիկովն էլ իր հայրենակից լրագրողին փոխանցեց իր հեռախոսահամարը՝ անհրաժեշտության դեպքում կապվելու համար։
Վիրավոր լրագրողին այցելել են նաև ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 05:55
Правительство Армении может сделать больше для освобождения армянских пленных. Об этом в интервью NEWS.am заявил председатель Центрального совета армян Германии Джонатан Шпангенберг.
-
2025-06-09 05:50
«Враждебность Азербайджана по отношению к Армении никогда не была результатом нагорно-карабахского конфликта; это был просто предлог, который Баку представлял поколениям западных дипломатов. Корень неприятия Азербайджана лежал как в идеологии, так и в необходимости для президентов Азербайджана отвлекать свое население от собственных неудач и коррупции, пишет Майкл Рубин, старший научный сотрудник Американского института предпринимательства, в статье, опубликованной в Washington Examiner.
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.