Последние новости

«Ճանաչեք Արցախի Հանրապետությունը հիմա». ՀՅԴ ակցիան` Լոնդոնում

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում` վարչապետի նստավայրի մոտ, այսօր` հոկտեմբերի 10-ին, ՀՅԴ անդամները բողոքի ցույց են անցկացրել` ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի:

Հավաքվածները վանկարկում էին` «Ճանաչեք Արցախի Հանրապետությունը հիմա», «Արցախը մերն է», «Հայաստանը խաղաղություն է ցանկանում, Ալիևը` պատերազմ», «Հաղթելու ենք» և այլ կոչեր:

Նրանք նաև հայրենասիրական երգեր են երգել:

Նշենք, որ նմանատիպ ակցիաներ են անցկացվել նաև Բեյրութում, Փարիզում, Տորոնտոյում, Սան Պաուլոյում, Միլանում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ` թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Սեպտեմբերի 27-ից Արցախում և ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն:

Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվել էր կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար`Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն, տեղեկացնում է News.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ