«Ճանաչեք Արցախի Հանրապետությունը հիմա». ՀՅԴ ակցիան` Լոնդոնում
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում` վարչապետի նստավայրի մոտ, այսօր` հոկտեմբերի 10-ին, ՀՅԴ անդամները բողոքի ցույց են անցկացրել` ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի:
Հավաքվածները վանկարկում էին` «Ճանաչեք Արցախի Հանրապետությունը հիմա», «Արցախը մերն է», «Հայաստանը խաղաղություն է ցանկանում, Ալիևը` պատերազմ», «Հաղթելու ենք» և այլ կոչեր:
Նրանք նաև հայրենասիրական երգեր են երգել:
Նշենք, որ նմանատիպ ակցիաներ են անցկացվել նաև Բեյրութում, Փարիզում, Տորոնտոյում, Սան Պաուլոյում, Միլանում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության դեմ` թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը: Սեպտեմբերի 27-ից Արցախում և ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն:
Հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարվել էր կրակի դադարեցման մասին` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար`Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն, տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.