Բեռլինը Երևանին ու Բաքվին հորդորում է Ղարաբաղի շուրջ առարկայական բանակցություններ սկսել
Բեռլինը ողջունում է Ղարաբաղյան հակամարտության գոտում մարդասիրական նպատակով հրադադար հաստատելու որոշումը։
Գերմանիայի ԱԳՆ մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության մեջ նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը հակամարտության կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմը և ամեն գնով խուսափել նոր զոհերից:
«Մենք ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա բովանդակալից բանակցություններ սկսելու` երկու երկրների պատրաստակամությունը։ Հայաստանին և Ադրբեջանին կոչ ենք անում ինտենսիվ աշխատել հակամարտության խաղաղ և ամուր կարգավորման ուղղությամբ», - հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
Գերմանիայի կառավարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին շնորհակալություն է հայտնում ռազմական գործողությունները դադարեցնելու հանձնառության համար և աջակցություն հայտնում նրանց։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 14:09
Газета «Грапарак» со ссылкой на свои источники сообщает, что премьер-министр Армении Никол Пашинян планирует первое «митинг-нападение» на Первопрестольный Святой Эчмиадзин 22 июля.
-
2025-07-21 14:08
Следственные действия проходят в понедельник в спортивных клубах Reebok и Gold's Gym, сообщает пресс-служба Следственного комитета Армении.
-
2025-07-21 14:07
Обвиняемый по делу об организации убийства замминистра обороны Ваграма Хорхоруни Сасун Арушанян арестован. Об этом сообщили Sputnik Армения в Следственном комитете.
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.