Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է նպաստել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը
Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների սինոդալ բաժնի վարիչ, Վոլոկոլամյան մետրոպոլիտ Իլարիոնը (Ալֆեև) հայտարարել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին պատրաստ է շարունակել մասնակցել Հայ առաքելական եկեղեցու և Կովկասի մուսուլմանների վարչության միջև ծավալվող բանակցություններին, որպեսզի թույլ չտա, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը իսլամի և քրիստոնեության միջև առճակատման վերածվի, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Նրա խոսքով՝ Ռուս ուղղափառ եկեղեցին տարիներ շարունակ Կովկասի մահմեդականների հոգևոր վարչակազմի ղեկավարի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև եղած բանակցություններում միջնորդի դեր է կատարել: Նշվում է, որ այս հակամարտության ողջ ընթացքում եռակողմ բանակցությունները շարունակվել են, քանի որ «չափազանց անհրաժեշտ է եղել թույլ չտալ, որ այն միջկրոնական հակամարտության վերածվի»:
«Քաղաքական հողի վրա ստեղծված այս հակամարտության հիմքում ընկած է տարածքային վեճ, և չի կարելի թույլ տալ, որ այն քրիստոնեության և իսլամի միջև առճակատման վերածվի: Ռուս ուղղափառ եկեղեցին այժմ էլ պատրաստ է մասնակցել այս խաղաղապահ առաքելությանը և նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- հայտարարել է նա, տեղեկացնում է Tert.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-27 05:28
Военная полиция Минобороны Армении принимает меры для установления личности граждан в военной форме, присоединившихся к политической акции в селе Киранц Тавушской области. Об этом сообщает пресс-служба оборонного ведомства.
-
2024-04-27 05:23
В результате применения светошумового специального средства в селе Киранц Тавушской области Армении были госпитализированы 5 граждан (4 женщины, 1 мужчина) и двое сотрудников полиции. Об этом сообщает «Национальный фронт».
-
2024-04-27 05:19
Украинская армия вывела с фронта американские танки Abrams M1A1 из-за российских разведывательных и ударных дронов, которыми теперь кишит воздушное пространство над полем боя. Танки оказались слишком уязвимы перед дронами, – пишет агентство Associated Press.
-
2024-04-27 05:16
К борьбе жителей приграничных сел присоединились 20 контрактников.