Փաշինյան․ Կարող ենք կանգնել 3-րդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի առաջ
Եթե միջազգային հանրությունը պատշաճ ձևով չարձագանքի, արցախա-ադրբեջանական սահմանին ընթացող պատերազմը կարող է ընդլայնվել մեր տարածաշրջանում դեպի ավելի մեծ տարածաշրջան: Գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Միջազգային հանրությունը պետք է շատ լուրջ վերաբերվի այս իրավիճակին: Հակառակ դեպքում մենք կարող ենք կանգնել 3-րդ համաշխարհային պատերազմի սպառնալիքի առաջ: Որովհետև՝ ասել եմ և էլի չեմ զլանա ասել, եթե միջազգային հանրությունը, մասնավորապես Եվրոպան այս իրավիճակին պատշաճ չարձագանքի, հարկ է ոչ հեռավոր ապագայում Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում»,–ասել է նա։
Ինչ վերաբերում է հնարավոր կոմպրոմիսներին, ապա Փաշինյանի խոսքով` դա հնարավոր է այն պայմաններում, եթե կողմերը պատրաստ են կոմպրոմիսի. Ադրբեջանը պատրաստ չէ: Որպես օրինակ նա բերել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կրակը դադարեցնելու մասին հայտարարությունը, ինչը հայկական կողմերը ողջունում են, իսկ Ադրբեջանը չի արձագանքում որևէ կերպ:
Ավելին, այս դեպքում Թուրքիան հայտարարում է, որ հույս ունի, թե Ադրբեջանը չի դադարեցնի ռազմական գործողությունները: Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումը, ըստ վարչապետի, կարող է դառնալ այս իրավիճակից ելք:
Փաշինյանն ասել է նաև, որ Թուրքիան 100 տարի անց տարածաշրջան է վերադարձել՝ հայերի ցեղասպանությունը շարունակելու համար: Փորձ է արվում Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկել և հայերին դուրս մղել այնտեղից, ոչնչացնել հայությանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 08:41
В Европе число заключенных на 100 мест увеличилось с 93,5 до 94,9 с 31 января 2023 года по 31 января 2024 года, причем по странам наблюдались значительные различия. Об этом говорится в сообщении Совета Европы.
-
2025-07-29 08:38
Судя по всему, ряд предпринимателей, близких к главе Армении Пашиняну и ведущих бизнес в России, могут столкнуться с проблемами с силовиками. Об этом сообщает ВЧК-ОГПУ.
-
2025-07-29 08:37
Из 186 стран 154 могут удовлетворить потребности в 2–5 из 7 ключевых групп продуктов питания (фрукты, овощи, бобовые, продукты, содержащие крахмал, мясо, рыба и молочные продукты) за счет внутреннего производства. Об этом сообщает Nature Food.
-
2025-07-29 08:36
Глава фракции правящей партии «Гражданский договор» в Совете старейшин Гюмри Сарик Минасян вскоре будет назначен министром труда и социальных вопросов Армении. Об этом сообщает Aravot.am.