Հադրութում գրեթե ավարտված է ներթափանցած դիվերսիոն խմբի չեզոքացման գործընթացը
Այս պահին Հադրութում գրեթե ավարտված է ներթափանցած դիվերսիոն խմբի չեզոքացման գործընթացը։ Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հադրութում ընթացել են ոչ մեծ մասշտաբային մարտեր։ Նրանք պրովոկացիա են արել այն հաշվարկով, որ ժամը 12-ին արդեն հրադադար կհայտարարվի։ Այս պահին գրեթե ամբողջությամբ ոչնչացված են դիվերսիոն խմբերը»,–ասաց Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է լուրերին, թե Թուրքիայի հատուկ ծառայության ներկայացուցիչներն են փորձել ներխուժել Հադրութ, Հովհաննիսյանը հորդորեց հետևել պաշտոնական լուրերին։ Նա նշեց` այն, որ Ադրբեջանի ԶՈւ–ի կազմում կան ահաբեկիչներ, դա փաստ է։
Նա հայտնեց նաև, որ այս պահին արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով հարաբերական անդորր է։
Իսկ ինչ վերաբերում է դիրքային փոփոխություններին` այս կամ այն դիրքը կորցնելուն կամ ձեռք բերելուն, Հովհաննիսյանը նշեց, որ փոփոխություններ` թե՛ առաջ, թե՛ հետ` շատ են տեղի ունեցել։ Նա հիշեցրեց, որ պատերազմի ընթացքում դիրքային փոփոխությունների մասին խոսելը հարաբերական է, քանի որ ընթացքում ամեն ինչ կարող է փոխվել։
Նշենք, որ այսօր լուրեր էին պտտվում, որ Հադրութում դիվերսիոն ներթափանցման փորձ իրականացրած խումբը Թուրքիայի հատուկ ջոկատայիններն էին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-15 15:07
В здании Ереванского цирка продолжаются завершающие работы в преддверии открытия. Как сообщили Новости Армении – NEWS.am в пресс-службе группы компаний «Ташир», все процессы проходят в штатном режиме.
-
2025-07-15 15:06
Европейский Союз рассматривает вариант приостановления безвизового режима для Грузии для давления на грузинскую власть, которая выбрала антидемократический курс.
-
2025-07-15 15:03
Президент Ильхам Алиев направил послание Президенту Реджепу Тайипу Эрдогану в связи с годовщиной событий 15 июля в Турции.
-
2025-07-15 15:01
Адвокат Заруи Постанджян подала жалобу в Европейский суд по правам человека в связи с арестом Лианы Арутюнян, вместе с которой в условиях изоляции оказалась и ее восьмимесячная дочь. Об этом Постанджян сообщила на своей странице в соцсети.