Последние новости

Քիմ Քարդաշյանը 1 մլն դոլար կնվիրաբերի «Հայաստան» հիմնադրամին

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը 1 մլն դոլար կհատկացնի Հայաստանին և Արցախին. նա իր միլիարդավոր հետևորդներին կոչ է արել ևս միանալ «Հայաստան» հիմնադրամի դրամահավաքին և աջակցել Հայաստանում և Արցախում Ադրբեջանի սարձարզեծած ագրեսիայի հետևանքով տուժածներին:

Քիմ Քարդաշյանը կոչով կիսվել է իր Facebook-յան էջում:

«Այսօր «Հայաստան» հիմնադրամը առցանց դրամահավաք է անցկացնում՝ աջակցություն ցուցաբերելու նրանց, ովքեր տուժել են Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի հետևանքով»,- նշել է Քիմ Քարդաշյանը և հորդորել մասնակցություն ունենալ «Հայաստան» հիմանդրամի հեռուստամարաթոնին:

Նա նաև նշել է, որ ինքը ևս նվիրաբերելու է մեկ միլիոն դոլլար:

«Ես կնվիրաբերեմ 1 մլն. դոլար՝ աջակցելու նրանց ջանքերին և հրավիրում եմ ձեզ միանալ ինձ: Անկախ նրանից, թե օգնում եք պարզապես իրազեկելով, թե ձեր սոցիալական մեդիայում կիսվելով կամ 1 դոլար նվիրաբերելով, ամեն փոքր օգնությունը նշանակություն ունի»,- նշել է նա:

«Մտքով և աղոթքներով ես խիզախ տղամարդկանց, կանանց և երեխաների հետ եմ: Ես ցանկանում եմ, որ ամեն մեկը հիշի, որ չնայած հեռավորությանը, որ բաժանում է մեզ, մենք չենք սահմանափակվում սահմաններով և միասին մեկ միասնական հայ ազգ ենք»,- նշել է Քարդաշյանը, տեղեկացնում է Newsarmenia.am:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ