ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանը տապալում է կրակի դադարեցման համաձայնությունը
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ԼՂ հակամարտութան գոտում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կոչի հիման վրա՝ հոկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի միջև Մոսկվայում տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում ընդունվել էր համատեղ հայտարարություն։ Սույն հայտարարությամբ կողմերը հաստատել են իրենց հանձնառությունը 2020թ. հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով կրակի դադարեցմանը` ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակման համար` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն։
Սակայն դրժելով իր իսկ ստանձնած հանձնառությանը՝ Ադրբեջանը շարունակեց մարտական գործողություններ ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Հարվածներ հասցվեցին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի բնակավայրերին:
Ադրբեջանական բանակի սադրիչ գործողությունները ուղեկցվում են քաղաքական հայտարարություններով, որը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան որ Ադրբեջանը տապալում է կրակի դադարեցման համաձայնությունը:
Իր այս գործելաոճը քողարկելու կամ գուցե արդարացնելու նպատակով ադրբեջանական կողմը ձեռնամուխ է եղել ապատեղեկատվության տարածման՝ շինծու մեղադրանքներ հնչեցնելով առ այն, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կրակի տակ են պահում բնակավայրեր և ճակատային գիծը։
Խստորեն դատապարտում ենք կրակի դադարեցման վերաբերյալ ձեռք բերված համաձայնության տապալմանն ուղղված Ադրբեջանի քայլերը և նախազգուշացնում, որ ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Թուրքիայի հովանավորությամբ գործող Ադրբեջանի ղեկավարությունը», - ասված է հայտարարությունում, տեղեկացնում է Aysor.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 19:44
В сирийском городе Камышлы в преддверии 24 апреля, 110-й годовщины Геноцида армян, Демократическое армянское молодежное движение организовало акцию протеста перед зданием Высшего совета ООН.
-
2025-04-23 19:43
Католикос всех армян Гарегин II обсудил с представителями бразильских СМИ международное признание Геноцида армян, деятельность и миссию Армянской Апостольской Церкви, программы соцподдержки, оказываемыми церковью армянам Арцаха, а также межцерковные отношения, сообщает пресс-канцелярия Первопрестольного Святого Эчмиадзина.
-
2025-04-23 19:41
Школы в Стамбуле будут закрыты в четверг и пятницу, объявил министр образования Турции Юсуф Текин, передает BBC News.
-
2025-04-23 19:39
Европейские страны считают, что любое мирное соглашение, направленное на прекращение войны на Украине с Россией, должно включать в себя «территориальную целостность» страны, выступающей за ЕС, сообщает AFP со ссылкой на источник в офисе президента Франции Эммануэля Макрона.