Արցախի նախագահ․ Այս ցեղասպանության համար պատասխան է տալու նաև Իսրայելի իշխանությունը
Իսրայելի իշխանության հայտարարությունը, թե իրենք տեղյակ չեն Արցախի ու Հայաստանի տարածքում Ադրբեջանի կողմից կիրառվող իսրայելական արտադրության ԱԹՍ-ների մասին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսքով, ծաղրանք է մարդկության նկատմամբ: Այս մասին այսօր Ստեփանակերտում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արայիկ Հարությունյանը:
«Իհարկե տեղյակ են ու այսօր էլ շարունակում են մատակարարել: Եվ այս ցեղասպանության համար պատասխան է տալու նաև Իսրայելի իշխանությունը, որը վերապրել է ցեղասպանություն: Աշխարհում փողն է իշխում, ու Իսրայելի ղեկավարության կողմից իրականացվող քայլերը հերթական ապացույցն են»,- ասաց Հարությունյանը:
Արցախի նախագահը նաև արձանագրեց, որ այսօր Արցախում կատարվող իրադարձություններից ու Ադրբեջանին մատակարարվող զենքի ու ահաբեկչական խմբավորումների մասին տեղյակ են ոչ միայն Իսրայելի, այլև աշխարհի բոլոր երկրների իշխանությունները: Բայց դա չի խոչընդոտում, որ մատակարարումները շարունակվեն:
Ի դեպ, Արցախի նախագահը նաև հիշեցրեց, որ իսրայելական արտադրության ԱԹՍ-ներ կիրառվել են նաև 2016թ-ի քառօրյա պատերազմի օրերին: Ընդ որում, նրա խոսքով, այդ ժամանակ դրանք կառավարվել են հենց իսրայելացի մասնագետների կողմից, տեղեկացնում է Sputnik Armenia-ն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 11:59
У Пашиняна что ни инициатива – то калька его собственной ущербной, искалеченной психики.
-
2025-06-05 11:57
Армянские компании "Лейя" и "Роялсис Энджиниринг" передадут в дар государству детали и инвентарь для авиационной техники.
-
2025-06-05 11:55
Музей военной истории "Мать Армения" будет включен в состав Музея истории Армении. Соответствующее постановление было принято на заседании правительства республики в четверг.
-
2025-06-05 11:53
Федеральная служба безопасности России заявила, что неправительственная организация "Британский совет" занималась сбором информации о ситуации в стране в условиях специальной военной операции. ФСБ также рекомендует дружественным государствам пресечь деятельность этой структуры на своей территории.