Последние новости

Արայիկ Հարությունյան. Ադրբեջանի իշխանությունները անտարբեր են սեփական զինվորների դիակների նկատմամբ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ստեփանակերտում հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ պայմանավորվածության համաձայն՝ գերիների ու զոհվածների փոխանակման գործընթացը շփման գծում նախատեսվում է սկսել այսօրվանից:

«Պայմանավորվածության համաձայն արդեն պետք է ընթանար, և ԿԽՄԿ կանոններին համապատասխան այսօր պետք է արդեն սկսենք: Սա Ադրբեջանի իշխանությունների հերթական վերաբերմունքն է սեփական ժողովրդի նկատմամբ՝ իր զինվորների դիակների փոխանակման առումով: Պատկերացրեք՝ հարյուրավոր դիակներ թողած առաջնագծում, այդ իշխանությունն անտարբեր է»,-ասաց Հարությունյանը:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ