ԱՀ ԱԳՆ. Միայն Արցախի անկախության միջազգային ճանաչումը կերաշխավորի տարածաշրջանում խաղաղություն
Ադրբեջանի կողմից չորս տարիների ընթացքում սանձազերծված երկու ագրեսիանները համոզիչ կերպով ցույց են տալիս ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բացառող մեխանիզմի ներդրման հույժ անհրաժեշտությունը: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, տեղեկացնում է News.am-ը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Կարևորում ենք Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ 2020թ. հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման համար:
Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունը գործնական քայլ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից՝ միջազգային ահաբեկիչների հետ դաշինքով, Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիան դադարեցնելու ճանապարհին: Մարդասիրական հրադադարը պետք է Ադրբեջանի կողմից անշեղորեն պահպանվի և ամուր հիմք դնի 1994թ. մայիսի 12-ի կրակի և ռազմական գործողությունների դադարեցման և 1995թ. փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման վերաբերյալ համաձայնագրերի գործողությունը լիակատար վերականգնելու համար:
Կարևոր ենք համարում, որ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով համատեղ հայտարարության մեջ նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտի բացառիկ դերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար միջնորդական գործունեության իրականացման մեջ:
Վերստին ընդգծում ենք, որ Ադրբեջանի կողմից չորս տարիների ընթացքում սանձազերծված երկու ագրեսիանները համոզիչ կերպով ցույց են տալիս ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բացառող մեխանիզմի ներդրման հույժ անհրաժեշտությունը: Վերահաստատում ենք պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը, որ միայն Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը կերաշխավորի տարածաշրջանում խաղաղություն և անվտանգություն և ցույց կտա միջազգային հանրության համար ուժի կիրառման անընդունելիությունը՝ որպես հակամարտության լուծման միջոց»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 15:16
Дорога Гюмри-Ванадзор перекрыта, об этом сообщает инициатива «Тавуш во имя Родины».
-
2024-04-26 14:23
Член группы «Альтернативные проекты» Ваге Ованнисян пишет:
-
2024-04-26 13:50
В Вашингтоне по случаю 109-й годовщины Геноцида армян Комитет «Ай дата» США провел ежегодный Марш справедливости.
-
2024-04-26 13:47
Христианские лидеры Британии направили письмо правительству с призывом признать Геноцид армян. Об этом сообщает «Cruxnow», цитируя статью Чарльза Колинза.