Последние новости

Վարդան Տողանյան. Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը

Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը և խախտում է հոկտեմբերի 9-ին Մոսկվայում կնքած պայմանագիրը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

«Մեր զինված ուժերն արդեն հայտարարել են, որ Ադրբեջանը չի պահպանում հրադադարի ռեժիմը: Հուսով ենք, որ Բաքուն, այնուամենայնիվ, կսկսի հետևել հոկտեմբերի 9–ի պայմանագրին»,-ասել է Հայաստանի դեսպանը:

Դեսպանը հայտնել է, որ հոկտեմբերի 12–ին Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները կքննարկեն Արցախում տիրող իրավիճակը։

«Նախարարների բանակցությունների օրակարգը ներառում է երկկողմ հարցերի լայն շրջանակ, բայց այն կարող է փոխվել արցախյան իրադարձությունների հետևանքով։ Հրադադարի հարցը նախարարներն արդեն քննարկել են, տեղի է ունեցել հեռախոսազրույց: Սակայն իրավիճակը տարածաշրջանում և հակամարտության գոտում ենթադրում է նոր հարցերի քննարկում», - ասել է դեսպանը, տեղեկացնում է Sputnik Armenia։

Տողանյանը հավելել է, որ հրադադարի ռեժիմի չպահպանման հետևանքով Արցախի բնակավայրերը հրթիռակոծության են ենթարկվել:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ