Լոս Անջելեսից Երևան է հասել 20 տոննա հումանիտար օգնություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ–ի Լոս Անջելեսից 20 տոննա հումանիտար օգնություն է հասել Երևան։ Տեղեկությունը հրապարակված է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։
20 տոննա օգնությունը պարունակում է դեղորայք, վիրաբուժական և բժշկական սարքավորումներ, շարժական ռենտգեն սարքավորումներ, հիվանդանոցային մահճակալներ, քնապարկեր, տաք ձմեռային հագուստ և շարժական գեներատորներ։ Օգնությունը Հայաստան է տեղափոխվել օդանավով` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպված հատուկ չվերթով։
Մոտ օրերս երկրորդ բեռնափոխադրող օդանավը նույնպես կժամանի Երևան, ինչի շնորհիվ կհասնի ևս 40 տոննա մարդասիրական օգնություն։ Այդ չվերթով Հայաստան է ժամանելու նաև բժշկական անձնակազմ` աջակցելու հայաստանցի գործընկերներին։
Այս պահի դրությամբ «Հայաստան» հիմնադրամում հավաքվել է ավելի քան 93 միլիոն դոլար։ Հանգանակություններ կատարել հնարավոր է հետևյալ լինքով` https://www.himnadram.org/en Գումարն ուղղվում է Արցախի պաշտպանության բանակին և պատերազմից տուժած արցախցիներին, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.
-
2025-07-31 19:14
БРИКС не ориентирует свою работу против других стран, и не является антиамериканской организацией, заявил пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.