Արցախում սիրիացի ավելի քան 100 վարձկան է սպանվել. Սիրիայի մոնիտորինգային կենտրոնը
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությանը մասնակից սիրիացի 107 գրոհային է սպանվել, նշված է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական մոնիտորինգային կենտրոնի հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է նաև, որ Կովկասում Հայաստանի դեմ կռվելու համար հենց Թուրքիան է հավաքագրել սիրիացի վարձկաններին։ Այդ մասին են վկայում նաև միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից Ադրբեջան վարձկաններ է տեղափոխել` նպատակ ունենալով նրանց օգտագործել Արցախի և Հայաստանի դեմ։ Տեղեկության համաձայն` նրանց 1500-2000 դոլար են վճարել ռազմական գործողություններին մասնակցելու համար։
Այս տվյալները հաստատել են ոչ միայն Հայաստանի և Արցախի ղեկավարությունը, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչները։ Ֆրանսիան և Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով մտահոգություն են հայտնել արցախյան հակամարտության գոտում ընթացող մարտական գործողություններում սիրիացի զինյալների ներգրավվածության վերաբերյալ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.
-
2025-07-19 14:42
Бывший министр иностранных дел Армении Вардан Осканян на своей странице в Facebook прокомментировал последние международные события, связанные с Нагорным Карабахом, а также недавние заявления премьер-министра Никола Пашиняна.