Լավրով. Հրադադարի պայմանավորվածությունը չի պահպանվում
Մոսկվայում քիչ առաջ մեկնարկեց ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։
Մինչ դռնփակ հանդիպման մեկնարկը Լավրովն ու Մնացականյանը հանդես եկան հրապարակային հայտարարություներով։
«Ձեր այցը նախատեսված էր նախապես, բայց այն այսօր անցնում է ԼՂ–ում լարվածության թուլացման ջանքերի ֆոնին, ջանքեր, որոնք ներդնում են աշխարհի շատ երկրներ»,– ասաց Լավրովը` հիշեցնելով, որ անցյալ ուրբաթ օրը Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարարի մասնակցությամբ եռակողմ հանդիպման արդյունքում ձեռք էր բերվել հումանիտար զինադադարի համաձայնություն, որը, սակայն, նրա խոսքով, կողմերն այսօր չեն պահպանում։
«Մենք հուսով ենք, որ այն շփումները, որոնք մենք ունենք ձեզ և Ադրբեջանի հետ, այդ թվում`պաշտպանության նախարարությունների գծով, թույլ կտան ապահովել եռակողմ ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածության ամբողջական կատարումը»,– ասաց ՌԴ ԱԳ նախարարը։
Նա նաև հիշեցրեց, որ բացի այդ առանցքային հարցից ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպմանը քննարկվելու է նաև երկկողմ համագործակցության ամբողջական օրակարգը, այդ թվում` երկու երկրների միջազգային կառույցներում, հատկապես ՄԱԿ–ում ու ԵԱՀԿ–ում համագործակցության խնդիրները։
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ևս իր խոսքում անդրադարձավ երկու օր առաջ Ռուսաստանում ձեռք բերված զինադադարի պայմանավորվածությանը` շնորհակալություն հայտնելով ու բարձր գնահատելով դրանում Ռուսաստանի ներդրած ջանքերը։
«Այսօր մեզ անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում, ու դրանում Ռուսաստանի դերը մնում է չափազանց բարձր։ Ցավոք, այսօր մենք չենք կարող ասել, որ գործնականում ունենք կրակի լիարժեք դադարեցում և բառացիորեն իմ այստեղ ժամանելուց առաջ շարունակում էին լուրեր ստացվել, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունը` կրակի դադարեցման մասով»,– ասաց Մնացականյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 06:13
Союз журналистов Армении обратился в Европейскую федерацию журналистов (EFJ) и Международную федерацию журналистов (IFJ) с просьбой осудить препятствование работе корреспондентов в парламенте страны, а также оскорбительные высказывания депутатов в адрес репортеров.
-
2025-04-22 06:09
Очередное заседание "суда" над армянскими пленными, включая военно-политическое руководство Нагорного Карабаха, состоялось в Баку.
-
2025-04-22 06:03
Председатель Конституционного суда Армении Арман Диланян заявил, что Основной Закон Армении не содержит территориальных претензий не только к Азербайджану, но и к какой-либо другой стране.
-
2025-04-22 06:01
Президент Ирана Масуд Пезешкиян заявил, что Тегеран готов к соглашению с США по ядерной проблеме в определенных рамках, которые обеспечивают его национальные интересы, добавив, что он не является ни оптимистом, ни пессимистом по этому поводу.