ՌԴ իրավապահները ստուգում են Սադաթ Գուլիևի` Ղարաբաղի մասին հրապարակումները
Ռուսաստանի իրավապահ մարմինները ստուգում են քաղաքագետ Սադաթ Գուլիևի` «Девичья башня» Telegram–ալիքում արված հրապարակումները, որոնք վերաբերում են Ղարաբաղին։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Ավելի վաղ Գուլիևը, ի պատասխան ռազմական թղթակից Սեմյոն Պեգովի՝ Ղարաբաղում ընթացող պատերազմի, այդ թվում ՝ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների մասին հրապարակումների, լրագրողին մահ էր «մաղթել» և գրել, որ նա «կոչնչացվի»: Բացի դրանից, քաղաքագետը մի քանի հրապարակումներում անպարկեշտ խոսքեր էր ասել Պեգովի հասցեին։
Ստուգման արդյունքում կորոշվի քրեական գործ հարուցելու կամ մերժելու հարցը։
Ի դեպ, արևելագետ Սեմյոն Բաղդասարյանն իր Telegram-ալիքում արձանագրել էր, որ սոցիալական ցանցերում հաճախակիացել են հարձակումները հակամարտության գոտում աշխատող լրագրողների` Սեմյոն Պեգովի, Ալեքսանդր Կոցի և մյուսների վրա: Նրա խոսքով՝ բացասական մեկնաբանություններ, իսկ հաճախ նաև ուղիղ սպառնալիքներ են հնչեցնում Ռուսաստանի տարածքում բնակվող օգտատերերը։
«Ես փոքր-ինչ զարմացած եմ իրավապահ մարմինների աշխատակիցների անգործությունից, որոնք արհամարհում են նողկալի մեկնաբանությունները, իսկ հաճախ՝ սպառնալիքները։ Պետք է կարգուկանոն հաստատվի և սկզբունքային կոշտ դիրքորոշում որդեգրվի», - ասել էր Բաղդասարովը։
Նշենք, որ ռուսաստանցի թղթակիցներն արցախյան իրադարձությունները լուսաբանում են իրենց կյանքը վտանգելով։ Այսպես, հոկտեմբերի 8-ին Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին հրթիռակոծելու հետևանքով տուժել են ռուս լրագրողներն ու նրանց ուղեկցող անձինք։ Մասնավորապես, ծանր վնասվածքներ է ստացել ռազմական մեկնաբան Յուրի Կոտենոկը։ Լրագրողն այժմ գտնվում է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ Նրանից բացի, վիրավորվել են նաև «Ռուսաստանի սպաներ» պորտալի հատուկ թղթակից Լևոն Արզանովն ու Հրանտ Բալադյանը։ Նրանց վիճակը կայուն է, հոկտեմբերի 9-ին նրանք կառավարական ինքնաթիռով տեղափոխվել են Ռուսաստան, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.