ՀՀ ԱԳ նախարար. Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման վերաբերյալ իր պարտավորությունները
Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման վերաբերյալ Մոսկվայում համաձայնեցված իր պարտավորությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նա նշեց, որ այն, ինչին բախվել են Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, էքզիստեցիալ վտանգի մարմնավորում է համարվում, որը հասունանում էր տասնյակ տարիների ընթացքում, որի մասին խոսել են անընդհատ: «Մենք կարողացել ենք հասնել որոշակի արդյունքների՝ շնորհիվ ձեր և նախագահ Վլադիմիր Պուտինի ներգրավվածության: Մեզ հաջողվեց նախարարների մակարդակով համաձայնեցնել կրակի դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն: Մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական և Ռուսաստանի Դաշնության նախագահի ներդրումը, որ կարողացանք հասնել այսպիսի արդյունքի»,- ասաց Մնացականյանը:
Նախարարն անհրաժեշտ համարեց դադարեցնել մարտական գործողությունները և խիստ կարևորեց Ռուսաստանի դերը այս հարցում: «Ցավոք, այս պահին չենք կարող գործնականում արձանագրել, որ ունենք լիարժեք կրակի դադարեցում: Եվ բառացիորեն նախքան այստեղ գալը, շարունակում էր տեղեկություններ ստացվել, որ Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման իր պարտավորությունները: Եվ այդ առումով ես ուզում եմ ընդգծել վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման կարևորությունը, որով կարող ենք հասնել այդ ռեժիմի պահպանմանը»,- ասաց Մնացականյանը:
ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` սեպտեմբերի 27-ից սկսած շարունակվում է Արցախի ժողովրդի դեմ լայնամասշտաբ ագրեսիան Ադրբեջանի կողմից: «Ընդ որում, բաց ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային ճանապարհով լուծման իրական նպատակները»,- նշեց Մնացականյանը՝ ընդգծելով, որ այլևս գաղտնիք չեն Արցախի ֆիզիկական բնաջնջման նկրտումները:
ԱԳ նախարարը Սերգեյ Լավրովին ներկայացրեց քաղաքացիական բնակչության զոհերի և վիրավորների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև շենք-շինությունների և ենթակառուցվածքների վնասի չափերը: Մնացականյանը հայտնեց, որ հակառակորդը խաղաղ բնակչության դեմ օգտագործել է հրետանի, հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, ավիացիա: «Կան զոհեր և վիրավորներ Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի կիրառման հետևանքով»,- հավելեց Մնացականյանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-16 19:49
На сегодняшней пресс-конференции Никол Пашинян сравнил идею предоставления контроля над коридором, проходящим через суверенную территорию Армении, с передачей третьей стороне на аутсорсинг национальной инфраструктуры, такой как аэропорт, железные дороги или почтовые службы. Эта аналогия абсурдна, вводит в заблуждение и опасна. Об этом заявил экс-глава МИД Армении Вардан Осканян.
-
2025-07-16 19:41
Всеармянский совет по сохранению Армянской Церкви решительно осуждает антицерковную, оскорбительную риторику, вновь продемонстрированную премьер-министром РА Николом Пашиняном на пресс-конференции 16 июля.
-
2025-07-16 19:38
Представители Арцаха намерены бороться за здание представительства, которое прокуратура намерена отобрать. Об этом сообщил карабахский адвокат Роман Ерицян.
-
2025-07-16 19:37
США обеспокоены столкновениями между этническими группами в Сирии, приведшими к военному вмешательству Израиля, и надеются на нормализацию ситуации, заявил госсекретарь Марко Рубио.