ՌԴ դեսպան. Հակամարտության գոտի խաղաղապահներ բերելու հարցը չի քննարվել
Ղարաբաղյան հակամարտության գոտի խաղաղապահներ բերելու հարցը չի քննարկվել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և դեսպանների հանդիպումից հետո լրագրողներին ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Վարչապետի հետ հանդիպմանն այսօր դրա մասին խոսք չի եղել», - ասաց նա:
ՌԴ դեսպանը նշեց, որ Փաշինյանն իր գնահատականներն է ներկայացրել ընթացող իրադարձությունների վերաբերյալ, երախտագիտություն հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, Ռուսաստանի նախագահին՝ կրակը դադարեցնելու ուղղությամբ գործադրվող ջանքերի համար:
«Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ հրադադարի ռեժիմը գործի: Անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուս դիվանագետների կողմից ակտիվ ջանքեր են գործադրվում բախումները դադարեցնելու ուղղությամբ։ Մենք կապի մեջ ենք բոլոր կողմերի հետ», - ասաց Կոպիրկինը։
Դեսպանի խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները, վերադառնալ բանակցային սեղան ու առարկայական բանակցություններ վարել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, տեղեկացնում է Aysor.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 13:59
Несмотря на прежние заявления, Совет по защите прав арцахцев всё же решил встретиться с представителями офиса вице-премьера Тиграна Хачатряна.
-
2025-07-14 13:55
В отношении двух сотрудников автозаправочной станции, расположенной вблизи Эчмиадзина возбуждено уголовное дело за сокрытие следов убийства.
-
2025-07-14 13:53
В Брюсселе началась встреча между премьер-министром Армении Николом Пашиняном, председателем Европейского совета Антонио Коштой и главой Еврокомиссии Урсулой фон дер Ляйен.
-
2025-07-14 13:49
С 11 по 13 июля в Армению въехали 99 автоцистерн со сжиженным газом. Об этом сообщил министр экономики республики Геворк Папоян в социальных сетях.