Մնացականյան․ Զինադադարի վերիֆիկացիոն մեխանիզմներին Հայաստանն ու Արցախը կողմ են, Ադրբեջանը` դեմ
ԼՂ-ում զինադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմներին Հայաստանն ու Արցախը կողմ են և կողմ են եղել միշտ։ Դեմ է եղել միայն Ադրբեջանը։ Այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ավարտին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Վաղուց ժամանակն է ներդնել վերիֆիկացիոն մեխանիզմներ։ Առաջարկներ շատ են եղել։ Բայց ո՛չ Հայաստանը և ո՛չ էլ Արցախն են եղել դրանցից հրաժարվողները։ Հրաժարվողը եղել է Ադրբեջանը»,– ասաց նա։
Ի պատասխան Հայաստանի հասցեին այսօր հնչող հակառակ պնդումներին ու մեղադրանքներին` Մնացականյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ Արցախում այսօր կատարվողի մեղավորը հայկական կողմը չէ։
«Այժմ ակտիվ կոնսուլտացիաներ են ընթանում հատկապես այդ հարցի շուրջ, և ինչպես ասված էր մեր համատեղ հայտարարության մեջ, այժմ մեր առաջնահերթ խնդիրը կրակի դադարեցման ապահովումն է ու վերիֆիկացիոն մեխանիզմների ապահովումը։ Այսօր մեզ մոտ առկա է այն իրավիճակը, երբ մենք դեռ չենք հասել այն մակարդակին, որ կարողանանք անցնել մեր առաջին պայնամավորվածության առաջին կետով նախատեսված աշխատանքներին»,– ասաց Մնացականյանը։
Նախարարը մեկնաբանեց, որ քննարկումներն իրականացվում են և՛ Միջազգային կարմիր խաչի, և՛ ՌԴ–ի, և ՄԽ համանախագահների մասնակցությամբ, որպեսզի հնարավոր լինի հաստատել կայուն հրադադարի հիմք, որի վրա հնարավոր կլինի քննարկել նաև մնացած հումանիտար հարցերը։
«Եթե մեզ չհաջողվի երկարատև հրադադար հաստատել, այն շարունակելու է բացասաբար ազդել մնացած բոլոր հարցերի վրա։ Դրա համար հրադադարի հաստատման վերիֆիկացիոն մեխանիզմներն ու հրադադարի պահպանումը մեզ համար առաջնային կարևորության հարց է մնում»,– ասաց Մնացականյանը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-05 13:53
Армения закупит у Ирана новые стальные мосты для автомобильных дорог на севере страны. Соответствующее постановление было принято на заседании правительства республики в четверг.
-
2025-06-05 13:50
Группа граждан провела в четверг у здания правительства в Ереване акцию в поддержку Армянской Апостольской Церкви (ААЦ).
-
2025-06-05 13:48
Пашинян понимает, что скоро выборы, а его рейтинг невысокий, поэтому ему нужно вновь позиционировать себя как якобы представителя народа, борющейся фигуры. Для этого ему нужна новая мишень, и теперь данной мишенью является Армянская апостольская святая церковь. Об этом говорится в заявлении, распространенном на Telegram-канале оппозиционного движения «Аякве».
-
2025-06-05 13:46
Следующее заседание Совета глав правительств СНГ пройдет 30 сентября в Минске. Об этом заявил глава Исполнительного комитета – Исполнительный секретарь СНГ Сергей Лебедев на заседании Совета глав правительств государств Содружества в Душанбе.