Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ. ԱՆԿԱՐԱՅԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ԱՆՀՆԱՐ Է
ՄոսկվայուՄ ԱԳՆ ղեկավարների վերջին հանդիպման ժամանակ ստորագրված հրադադարի մասին համաձայնագրում հաստատված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման նախկին ձևաչափը, այսինքն՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Պետական դումայի ԱՊՀ գործերով և հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։
«Սա նշանակում է, որ Թուրքիան պաշտոնապես միացած չէ միջնորդական ջանքերին, ավելին՝ Անկարան ընդհանրապես հազիվ թե միանա, քանի որ կողմերից մեկը, հայկական կողմը, կտրականապես դեմ է դրան, ինչն էական պայման է, որը Թուրքիային իրավունք չի տալիս միջնորդ կոչվելու կամ այդ դերին հավակնելու»,- պարզաբանեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ հենց Թուրքիայի մասնակցությունն է ամբողջ միջազգային հանրության և առանց բացառության ԵԱՀԿ ՄԽ բոլոր համանախագահների, այսինքն՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի մտահոգության կետերից մեկը։ «Եթե Անկարան իր մասնակցությունը մեծացնի, ապա կարող են հետևել կոնկրետ միջոցառումներ, որոնց վերաբերյալ որոշումն արդեն ընդունում են այդ երկրների ղեկավարները։ Չնայած ադրբեջանական կողմի ցանկություն չունենալուն, հրադադարի համաձայնագիրը ստորագրվեց, որից հետո, իհարկե, մեղադրանքներ ստացվեցին այն խախտելու մասին։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Թուրքիան ամենազոր չէ՝ հաշվի առնելով այն, որ նա ընդհանրապես դեմ է կրակի դադարեցմանը»,- հավելեց նա։
Զատուլինը նշեց, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական ակտիվությունը շարունակվում է, և առանց դիտորդների հրադադարը հազիվ թե երկարատև լինի։ «Մոսկվայում վերջին հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմը խուսանավեց այս գաղափարից։ Սա, ինչպես նաև ներկայիս վիճակը վկայում են դիտորդների ներկայության անհրաժեշտության մասին։ Սա, համենայնդեպս, կսահմանափակի հարվածները քաղաքացիական օբյեկտներին և բնակավայրերին։ Պետք անպայման ընդունվեն լրացուցիչ միջոցներ, այլապես հրադադարը երկար չի տևի»,- շեշտեց նա։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի կոչին՝ Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի մասնակցությամբ Հակաահաբեկչական համակարգող կենտրոնի ստեղծման մասին, պատգամավորի խոսքով՝ այդպիսի նախաձեռնությունները կարող են հռչակվել, բայց առայժմ հազիվ թե հնարավոր լինի իրականացնել, քանի որ հիմա փաստացի ընթանում է հակամարտության զարգացում, ուստի այս գաղափարն ապագայի համար է, բայց ոչ ընթացիկ պահի։ «Ինչ վերաբերում է «կարմիր գիծը» հատելու մասին խոսակցություններին, ապա եթե խոսելու լինենք Հայաստանի վրա հարձակման մասին, ապա՝ ոչ, Թուրքիան այն չի հատել։ Սակայն եթե խոսելու լինենք միջամտության մասին, ապա՝ այո, այն միրջամտում է, ոգեշնչում Ադրբեջանի ռազմական գործողությունները»,- ամփոփեց Զատուլինը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
-
2025-07-31 19:18
Президент России Владимир Путин подписал закон о ратификации соглашения с Ереваном о работе в республике Российско-армянского университета, сообщает ТАСС.
-
2025-07-31 19:16
«Зангезурский коридор: геополитические угрозы против Ирана и перспективы различных действующих лиц» - такова тема конференции, которую иранский Mehr и армянский Центр аналитический исследований «Орбели»планируют провести совместно 5 августа, сообщает Mehr.