Ֆրանսիան դատապարտում են հրադադարի պայմանավորվածությունների խախտումը
Ֆրանսիայի իշխանությունները դատապարտում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հրադադարի պայմանավորվածությունների խախտումը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը՝ հակամարտության կողմերին կոչ անելով խստորեն պահպանել Մոսկվայում համաձայնեցված պայմանները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք դատապարտում ենք բռնության շարունակությունը, որտեղից էլ այն բխի, և կողմերին կոչ ենք անում վերջ տալ դրան»,- ասել է նա: Ֆրանսիան, հիշեցրել է ԱԳՆ ներկայացուցիչը, «ողջունում է հումանիտար հրադադարը, որն ուժի մեջ է մտել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին»: «Այսօր ծայրահեղ անհրաժեշտ է, որ կողմերը խստորեն պահպանեն արդեն ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք հնարավորություն կտան շարժվել դեպի ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում»,- ասել է նա:
Դիվանագետի խոսքով՝ «Ֆրանսիան, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, լիովին պատրաստ է աջակցել առանց որևէ պայմանի բանակցությունների վերսկսմանը՝ այս հակամարտության քաղաքական կարգավորմանը հասնելու համար», տեղեկացնում է News.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.