ԵՄ․ ԼՂ բնակչությունը տառապում է հրադադարի չպահպանման պատճառով
Եվրամիությունը դատապարտում է Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի խախտումները, որոնք հանգեցնում են ԼՂ քաղաքացիական բնակչության տառապանքին ու սրում պետությունների միջև հակամարտությունը, հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Եվրամիությունը ողջունում է հումանիտար հրադադարի մասին Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որն ուժի մեջ պետք է մտներ հոկտեմբերի 18-ին՝ 00։00-ից՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների միջամտությամբ։ ԵՄ-ն դատապարտում է այն հանգամանքը, որ, ցավոք, խախտումները շարունակվում են, հաղորդվում է ԼՂ-ում ու դրա շուրջ ռազմական գործողությունների մասին»,- հայտարարել է նա։
Հոկտեմբերի 17-ին հայտարարվել էր, որ Հայաստանը և Ադրբեջանը որոշել են հոկտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով 00:00-ից, հաստատել մարդասիրական զինադադար: Այն կրկին Ադրբեջանի կողմից չի պահպանվել, ձեռնարկվել է հարձակում։
Նշվել է նաև, որ հրադադարի խախտումն ուղեկցվում է ԼՂ քաղաքացիական բնակչության մեծ տառապանքներով և սրում պետությունների միջև կոնֆլիկտը՝ «էլ ավելի բարդացնելով վերքերի բուժումը»։ Բորելը նշել է, որ հակամարտությունն ուղեկցվում է «քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ ու անընդունելի զոհերով»։ ԵՄ-ն խստորեն դատապարտում է խաղաղ բնակչության դեմ նման հարձակումները՝ անկախ նրանից՝ ով է դրանք իրականացնում։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ և հորդորել, որ կրակի դադարեցումը պետք է լինի առանց նախապայմանների ու խստորեն պահպանվի երկու կողմում։
Զրույցներում նաև ընդգծվել է խաղաղ բնակչության դեմ հարձակումների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։
ԵՄ-ից նշել են, որ շարունակում են հետևել իրավիճակին և պատրաստակամ լինել հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար կողմերին աջակցելու հարցում, տեղեկացնում է PanArmenian.net-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-04-26 13:07
У детей, появившихся на свет в октябре, высоки шансы добиться успеха в самых разных областях, уверены ученые.
-
2024-04-26 12:56
Что произойдет в результате объявленных правительством Армении изменений границы на Тавушском участке? Свое аргументированное видение представил экс-омбудсмен Армении Арман Татоян. Он, в частности, отметил:
-
2024-04-26 12:44
Докладчик по Армении, депутат Европарламента от Болгарии Андрей Ковачев совместно с главой делегации Европарламента по Южному Кавказу Мариной Кальюранд опубликовали заявление, в котором приветствовали начало делимитации между Арменией и Азербайджаном. Ковачев дал интервью Alpha News по этому случаю.
-
2024-04-26 12:29
Политолога Сурена Петросяна сегодня выпустят из места содержания задержанных, поскольку в течение 60 часов ему не было предъявлено никакого обвинения. Об этом говорится в сообщении, распространенном Координационным штабом в защиту армянской государственности.